Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ուրախությամբ հայտարարեց Հայաստանում Շրջանավարտների մրցանակ 2022–23-ի հաղթող մասնակցին։ Հաղթող մասնակիցը ընտրվեց եզրափակիչ փուլ անցած այն 5 մասնակիցներից, ովքեր ունեցել են նշանակալի ձեռքբերումներ որպես բիզնեսի մասնագետներ, ձեռներեցներ և համայնքի ղեկավարներ, ինչպես նաև իրենց կարևոր ներդրումն են ունեցել ՄԹ-ի և Հայաստանի միջև համագործակցային կապերի ամրապնդման հարցում։ Մրցույթի հաղթող մասնակիցը հայտարարվեց 2023 թվականի մարտի 3-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

«Սոցիալական ոլորտում գործունեություն մրցանակը», որը նշանավորում է այն շրջանավարտներին, որոնք բացառիկ ներդրում և հանձնառություն են ունեցել` սոցիալական դրական փոփոխություն առաջ բերելու և այլոց կյանքը բարելավելու մեջ, շնորհվեց Մանչեսթրի համալսարանի շրջանավարտ Աննա Նիկողոսյանին։

Աննան այժմ Կանանց իրավունքների պաշտպանի միջազգային կոալիցիայի գործադիր համակարգողն է և Հարավային Կովկասում առաջին ֆեմինիստական գրադարանի՝ ՖեմԳրադարանի համահիմնադիրը։ Աննայի համայնքային կազմակերպչական ջանքերը հիմնարար նշանակություն են ունեցել Հայաստանում ֆեմինիստական դիսկուրսների ձևավորման և միջսեկցիոն ֆեմինիստական շարժումների տարածման գործում:

Միացյալ Թագավորությունում ունեցած կրթական փորձը համատեղում էր Աննայի ցանկալի դասընթացը, կանանց ուսումնասիրությունների վերաբերյալ անթիվ գրքերը, սովորելուն և հարցեր տալուն նպաստող ակադեմիական միջավայրը, ուսումնառության ժամանակակից հարմարությունները և մասնակցային ուսուցանման ոճը։

Նպաստելով Հայաստանում ժողովրդական ֆեմինիստական շարժումներին՝ Աննան աշխատանքի է անցել որպես կանանց իրավունքների պաշտպանության 32 միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջազգային կոալիցիայի գործադիր համակարգող՝ այդպիսով բարձրացնելով իր ներգրավվածությունը նոր, համաշխարհային մասշտաբով:

Այս տարի մրցանակ շնորհվեց նաև երկրորդ տեղը զբաղեցրած Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտ Արթուր Խալաթյանին։

Միջոցառման ընթացքում նշանավորվեցին նաև եզրափակիչ փուլ անցած բոլոր 5 մասնակիցների ձեռքբերումները։

Այս հեղինակավոր միջազգային մրցանակը նշում է Միացյալ Թագավորության բարձրագույն կրթության և ՄԹ շրջանավարտների ձեռքբերումներն ամբողջ աշխարհում։ Այժմ, մրցանակաբաշխության 9-րդ տարում մրցույթին դիմել են միջազգային ՄԹ շրջանավարտներ ավելի քան 100 երկրից՝ ներկայացնելով ավելի քան 140 ՄԹ բարձրագույն համալսարաններ։ Հայաստանում մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ երկրորդ անգամ։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին իրենց ձեռքբերումների համար։