Areg Kozmoyan

2013 թվականին Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը հայտարարեց  Film  + H20 մրցույթը: Մասնակիցները պետք է կարճամետրաժ ֆիլմերի միջոցով ներկայացնեին աշխարհում ջրի սակավության խնդիրը: Հաղթողը հնարավորություն էր ստանալու մասնակցել Միացյալ Թագավորության Sheffield Doc/ Fest փառատոնին: 

Sheffield Doc/Fest փառատոնն անցկացվում է 1994 թվականից ի վեր: 

Այն տարիներին Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանող Արեգ Կոզմոյանի ֆիլմը դարձավ մրցույթի հաղթողը: 

«Այնպես ստացվեց, որ իմ Շեֆիլդ մեկնելն ընդհանրապես առաջին ճանապարհորդությունն էր Հայաստանից դուրս։ Հետևաբար, այն առաջին հերթին անմոռանալի դրվագ էր իմ կյանքում՝ նոր երկրի, մարդկանց, մշակույթի բացահայտում»,- ասում է Արեգը: 

Փառատոնային օրերի ընթացքում Արեգը հնարավորություն ունեցավ դիտելու տասնյակ ֆիմեր և հանդիպելու ոլորտի պրոֆեսիոնալներին: Ասում է, որ փառատոնին մասնակցելուց հետո սկսեց կինոն նորովի ընկալել: 

«ՄԹ մեկնելն օգնեց ձեռք բերել նոր կապեր Հայաստանում, որոնք էլ սկսեցին հարթել այն ճանապարհը, որով գնում եմ հիմա»,- ասում է Արեգը: 

Այժմ Արեգը համագործակցում է Հայ բարեգործական ընդհանուր միության հետ, աշխատում գերմանական կազմակերպությունների հետ և «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետ: