Արմեն Սարդարյանը մասնակցում է ուսուցիչների վերապատրաստման նպատակով կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին: Արմենը յուրաքանչյուր օր ստուգում է Բրիտանական խորհրդի կայքը, իր էլեկտրոնային նամակները, որպեսզի տեղյակ լինի կազմակերպվող բոլոր միջոցառումների մասին:
Արմեն Սարդարյանն անգլերենի ուսուցիչ է, աշխատում Հրազդանում: Միաժամանակ նաև աշակերտներ ունի, որոնց նախապատրաստում է IELTS թեստին:
Հատուկ ուշադրություն է դարձնում IELTS թեստին վերաբերող դասընթացներին և աշխատում է մշտապես ներկա լինել:
«Բոլոր դասընթացներից շատ տպավորված եմ և շատ գիտելիքներ եմ ստացել, բայց հատկապես հիացած եմ IELTS-ի դասավանդման դասընթացներով, որոնք մեծ ներդրում ունեցան իմ աշխատանքում: Հիմա ես ավելի վստահ և հմուտ եմ զգում ինձ դասավանդելիս»,-ասում է Արմենը:
Արմենը ձեռք է բերել նաև CELTA միջազգային վկայական, սակայն նշում է, որ Բրիտանական խորհրդի դասընթացները խիստ անհրաժեշտ են դասավանդման նորույթներին մշտապես տեղյակ լինելու համար:
«Ձեռք բերելով վկայականներ և գիտելիք Բրիտանական խորհրդի կողմից՝ այսօր ես ավելի շատ աշակերտներ ունեմ, որոնք վստահում և հարգում են ինձ որպես լավ մասնագետի»,- ասում է Արմենը: