suren deheryan

2006 թվականին Բրիտանական խորհուրդն իրականացրեց «Մամուլի դերը կառավարության ծրագրերի մոնիտորինգի գործում» ծրագիրը: Լրագրողները Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից այցելեցին Միացյալ Թագավորություն՝ տեղում ծանոթանալու լրագրողների աշխատանքին և մասնակցելու դասընթացներին: 

Ծրագրի մասնակից Սուրեն Դեհերյանը, որն այսօր Ampop.am տվյալների լրատվություն մատուցող առաջին հայկական հարթակի հիմնադիր-խմբագիրն է, ասում է. «Մասնակցությունս հաղորդեց նոր լիցքեր եւ տվեց նոր գաղափարներ՝ սեփական երկրում իրականացնելու այնպիսի նախագծեր, որոնք դրական փոփոխություն կբերեն Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության եւ ազատ ու որակյալ լրատվամիջոցների զարգացման ուղղությամբ»։ 

Լոնդոնի այցելությունից հետո անվճար տարածվող բրիտանական «Մետրո» թերթի օրինակով ոգեշնչված՝ Սուրենն իրականացնում է մի քանի մեդիա նախագծեր, որոնց շրջանակում մեծ տպաքանակով տպագրվեցին թերթի հատուկ համարներ Հայաստանում ակտուալ մի շարք թեմաների շուրջ եւ անվճար բաժանվեցին մայրաքաղաքի  եւ յոթ քաղաքի բանուկ վայրերում: 

Սուրեն Դեհերյանը 2007 թվականից «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահն է, ինչպես նաև դասավանդում է Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։