Khachik Shmavonyan

Խաչիկ Շմավոնյանն աշխատում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ): Բրիտանական խորհուրդը նախարարության աշխատակիցների համար Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ անցկացրել է անգլերենի դասընթացներ, որոնց մասնակցել  է նաև Խաչիկը: 

Դասընթացների նպատակն էր հայ փրկարարներին տրամադրել անգլերենի բավարար գիտելիքներ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել միջազգային փրկարարական աշխատանքներին: 

«ՀՀ ԱԻՆ-ը ՄԱԿ-ի ԻՆՍԱՐԱԳ որոնողափրկարարական խորհրդատվական խմբի անդամ է, ես էլ այդ կառույցի պահեստային թիմի անդամ եմ, և անգլերենը շատ է անհրաժեշտ իմ աշխատանքում»,¬ասում է Խաչիկը: 

Խաչիկ Շմավոնյանն ասում է, որ անգլերենի իմացությունը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային հանդիպումներին և վարժանքներին: 

Նա շարունակում է իր աշխատանքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում: Ասում է, սակայն, որ դասընթացին մասնակցելուց հետո անգլերենն այնքան է սիրել, որ հնարավորության դեպքում կընտրեր մանկավարժի մասնագիտությունը: 

«Լեզու սովորեցնելով մարդու էությունը և մտածելակերպը դառնում է առավել զգայուն, առավել ուշադիր»,- ասում է նա: