Arman Azizyan

Արման Ազիզյանը Բրիտանական խորհրդի մրցույթին մասնակցեց, երբ 13 տարեկան էր: Միգրացիայի թեմայով նրա լուսանկարն արժանացավ մրցանակի, որից հետո նա  մեկնեց Լոնդոն, մասնակցեց ցուցահանդեսին և հանդիպեց Բրիտանական խորհրդի տնօրենին: 

Այդ ժամանակից ի վեր Արմանը մասնակցում է Բրիտանական խորհրդի ծրագրերին՝ իր ներդրումն ունենալով նաև հայրենի մարզի՝ Արմավիրի զարգացմանը: 

Արմանը կարևորում է «Ակտիվ քաղաքացիներ» ծրագրին իր մասնակցությունը, քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ էր, որ կամավորությունից անցում կատարեց դեպի պրոֆեսիոնալ աշխատանք երիտասարդության ոլորտում: 

«Ակտիվ քաղաքացիներ» ծրագրի նպատակն էր մոտիվացնել երիտասարդությանն ու աջակցել նրանց հմտությունների զարգացմանը համայնքային ծրագրերի իրականցման գործում: 

«Ես ակտիվորեն ներգրավված էի համայնքային աշխատանքում: Հնարավորություն ունեցա նաև այցելել ՄԹ՝ ծանոթանալու տեղի երիտասարդների աշխատանքին: Ծրագրի շնորհիվ առավել մոտիվացվեցի ՝ մասնակցելու համայնքիս զարգացման ծրագրերին»,- ասում է Արմանը: 

Ծրագրին մասնակցելուց հետո Արմանը կազմակերպում է դասընթացներ երիտասարդների համար՝ նրանց փոխանցելով իր փորձն ու գիտելիքները: 

Արմանն այժմ սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Նա ընկերների հետ հիմնել է Կամավորների լիգայի ուսանողական ակումբը: