Date
Չորեքշաբթի 02. Հոկտեմբեր 2019. -
19:00 մինչև 20:00

Միացյալ Թագավորության «Քենդուկո»  ներառական պարային խումբը, «Լոսթ Դոգ» պարարվեստի թատրոնի հետ համագործակցությամբ, Բրիտանական խորհրդի աջակցությամբ ներկայացնում է «Արգոնավորդները» (The Argonauts) ներկայացումը, որով նշանավորվում է Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի չորսամյա գործունեության ամենամեծ նվաճումներից մեկը։ Աշխատարանների, կրթական ֆորումների և կենդանի կատարումների միջոցով ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող կատարողների ներառականության ապահովմանը Ուկրաինայի և Հարավային Կովկասի երկրների կատարողական արվեստի ասպարեզում: «Արգոնավորդներ» ներկայացման միջոցով «Պար` առանց սահմանների» ծրագիրը ցույց է տալիս, թե ինչպես են տարբեր երկրներից ժամանած տասը պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ, հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողներ աշխատում միասին, որպես մեկ թիմ: Այս պրոֆեսիոնալ ներկայացումը 2019 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Կիևում գրեթե 20 օր տևողությամբ երեք փուլով անցկացված փորձերի  արդյունքն է։ 

«Արգանավորդները» «Լոսթ Դոգ» պարարվեստի թատրոնի գեղարվեստական ղեկավար Բեն Դյուկի մտահղացումն է՝ «Կանդուկո» ներառական պարային խմբի դասընթացավարներ և պրոդյուսերներ Ուելլի Օ’Բրայենի, Ջեմիմա Հոուդլիի և Էլլի Դուգլաս-Ալանի հետ համատեղ: 20 րոպեանոց ներկայացումը «հայացք է, թե ինչպես ենք պատմությունները պատմելու և վերապատմելու միջոցով կառուցում մեր անհատական և կոլեկտիվ ինքնության զգացողությունը: Դա մի ներկայացում է առասպելականի և աշխարհիկի մասին, և թե ինչպես դրանք իրականում շատ ավելի մոտ են, քան կարծում ենք» (Բեն Դյուկ, գեղարվեստական ղեկավար, «Լոսթ Դոգ» պարարվեստի թատրոն):

«Արգանավորդներ» ներկայացման պրեմիերան Երևանում կկայանա հոկտեմբերի 2-ին «Հայֆեստ» միջազգային կատարողական արվեստի փառատոնի շրջանակում։