Սիրո՞ւմ եք լուսանկարվել ձեր ընկերների, հարազատների, փոքրիկների կամ գործընկերների հետ:
Վստահ ենք, որ բոլորս էլ ցանկանում ենք հավասար հնարավորություններով և բազմազանությամբ հարուստ հասարակություն: Եկեք սկսենք կերտել այդ հասարակությունը հենց այսօր:
2016 թվականը Հայաստանի Հանրապետությունում հռչակվել է Հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի: Բրիտանական խորհուրդը, իհարկե, չէր կարող անմասն մնալ այս նախաձեռնությունից և իր ներդրումը չունենալ այս կարևորագույն իրադարձության նշանավորման գործում:
Մենք առաջարկում ենք միանալ մեր նախաձեռնությանը և մասնակցել «Մենք ընկերներ ենք» լուսանկարների մրցույթին` պատմելով հաշմանդամություն ունեցող ձեր ընկերների, հարազատների, փոքրիկների կամ գործընկերների մասին: Հրավիրում ենք հաշմանդամություն ունեցող անձանց միանալ մրցույթին և ապացուցել, որ ընկերությունը սահմաններ չի ճանաչում:
Մրցույթին մասնակցելու համար`
- Լուսանկարվեք ձեր ընկերոջ հետ: Լուսանկարում առավելագույնը կարող է լինել երեք անձ, որոնցից գոնե մեկը (բայց ոչ բոլորը) պետք է ունենա հաշմանդամություն:
- Պատմեք մի քանի նախադասությամբ, թե ինչն եք ամենից շատ գնահատում ձեր ընկերության մեջ և ինչն է ձեզ իսկապես ընկերներ դարձնում: Մենք ուրախ կլինենք այս պատմությունը լսել ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող մասնակցի կողմից: Կարող եք գրել ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն:
- Ուղարկեք այդ լուսանկարը և դիմումի ձևը arevik.badalyan@britishcouncil.am հասցեին մինչև ապրիլի մեկը ժամը 18.00-ն:
- Լուսանկարները կտեղարդրվեն Բրիտանական խորհրդի ֆեսյբուքյան էջում:
- Լուսանկարների չափը չպետք է գերազանցի 1մբ-ը:
- Հաղթող լուսանկարի հերոսները կստանան արժեքավոր մրցանակներ:
Հաղթող լուսանկարը կընտրվի ապրիլի 11-ին վիճակահանության արդյունքում:
Մրցույթին ներկայացված լուսանկարները կարող են օգտագործվել Բրիտանական խորհրդի միջոցառումների հրատարակչական նյութերում:
Չեն ընդունվի այն լուսանկարները, որոնք կտարածեն ատելության կամ վիրավորական մտքեր և չեն համապատասխանի մրցույթի գաղափարին:
Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների քաղաքականություն և բազմազանության սկզբունքը կիրառում է կազմակերպության աշխատանքներում, ծրագրերում և նախաձեռնություններում: