Այս օրերին, երբ դպրոցները փակ են աշխարհի տարբեր երկրներում, ուսուցիչները կանգնած են միևնույն մարտահրավերների առջև։ Մենք կարող ենք Ձեզ առաջարկել մի շարք անվճար առցանց նյութեր, որոնք կօգնեն մասնագիտական վերապատրաստման հարցում և արդյունավետ կառավարել Ձեր դասերը առցանց հարթակում։
Դասապլաններ տարրական դպրոցների ուսուցիչների համար
Մենք հավաքել ենք հիմնական դպրոցների ուսուցիչների համար ավելի քան 100 դասապլան և դասարանային պարապմունքների նյութեր։ Բոլոր դասարանային պլաններն ու նյութերը դասակարգված են ըստ բարդության և ներառում են բազմաթիվ թեմաներ ընտրության համար։
Դասապլաններ հիմնական դպրոցների ուսուցիչների համար
Այս ցանկում ներառված են ավելի քան 200 դասապլան և դասարանային պարապմունքների նյութեր, որոնք նախատեսված են միջնակարգ դպրոցների ուսուցիչների համար։ Այստեղ կարող եք գտնել նաև ՄԹ մշակույթի բաժնից ռեսուրսներ, որոնք կօգնեն Ձեզ դասավանդել բրիտանացի հայտնի հեղինակների, այդ թվում Շեքսպիրի, Ջեյն Օսթինի, Չարլզ Դիքենսի և Դիլան Թոմասի գործերը։
Առցանց դասավանդման թեմայով վեբինարներ
Շատ ուսուցիչներ իրենց համար անսովոր իրավիճակում են հայտնվել դասերն առցանց անցկացնելու պատճառով, քանի որ չունեն համապատասխան փորձառություն։ Այդ նպատակով մենք կազմակերպում ենք վեբինարների շարք, ուղղորդելու նրանց այդ նոր փորձառության մեջ։ Բոլոր վեբինարները ձայնագրվում են, այնպես որ` հոգ չէ, եթե բաց եք թողել այն, քանի որ կարող եք դիտել դրանք Ձեր նախընտրած ժամին։
Միացեք այլ ուսուցիչների հետ առցանց
Եթե ցանկանում եք իմանալ, ինչ պայմաններում են աշխատում այլ երկրներում ուսուցիչները, կարող եք միանալ ուսուցիչների գլոբալ համայնքին ֆեյսբուքում։ Կարող եք բարձրաձայնել Ձեզ հուզող հարցեր և կարծիքներ լսել գործընկերներից։
Ուսուցիչների մասնագիտական խումբ Ֆեյսբուքում
Հետևե՛ք ուսուցիչների մասնագիտական խմբին ֆեյսբուք սոցիալական ցանցում և առաջինը իմացեք մեր բոլոր առցանց նախաձեռնությունների մասին։
Հետևեք մեզ
Եթե ցանկանում եք մեզ հետ կապ պահպանել, ստանալ մեր նորությունները և շփվել այլ օգտատերերի հետ, միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին, հետևե՛ք մեր Թվիթերի էջին, կամ այցելե՛ք Ինստագրամ հարթակ։
Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր մեծ ընտանիքը և միավորել բոլոր նրանց, ովքեր սիրում են սովորել և գնահատում են արվեստը։ Մենք Ձեզ հետ ենք այդ մեծ ցանկությունն իրականացնելու հարցում։