Կարևոր է, որ IELTS թեստին գրանցվելիս կարդաք և ընդունեք թեստի դրույթները և պայմանները:
Սույն դրույթները և պայմանները դուք կստանաք նաև «Տեղեկատվություն թեկնածուների համար» գրքույկում, որը ներառված է դիմումի ձևաթղթում:
Դրույթները և պայմանները կարևոր տեղեկություններ են պարունակում, ներառյալ՝
- Կանոններ, որոնց Դուք պետք է հետևեք
- Անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք է կիրառվեն թեստին մասնակցելու ժամանակ
- Արդյունքների տրամադրման գործընթացը
- Չեղարկման գործընթացը
- Ինչպես ենք մենք օգտագործում Ձեր տվյալները
Երբ առցանց գրանցվելիս ստորագրում եք հայտարարագիրը դիմումի ձևաթղթում կամ նշում եք դրույթների և պայմանների վանդակը, Դուք հաստատում եք, որ կարդացել և հասկացել եք IELTS-ի դրույթները և պայմանները և այդպիսով համաձայնություն եք տալիս հետևել դրանց:
Եթե հանձնում եք IELTS Online, ձեզանից կպահանջվի ցույց տալ ձեր անձը հաստատող փաստաթուղթը թեստի յուրաքանչյուր բաժնի սկզբում: