Լեզվի գնահատում, որը նախատեսված է Ձեր կարիքների համար։  

Բրիտանական խորհուրդը աշխարհում ավելի քան 80 տարվա փորձ ունի լեզուների ուսուցման և թեստավորման ոլորտում: Լեզվի գնահատման մեր աշխատանքը ղեկավարվում է ոլորտի առաջատար մասնագետների կողմից և ունի համապարփակ հետազոտական ​​օրակարգ: Հիմք ընդունելով մեր գիտելիքներն ու փորձը՝ մեր խորհրդատվական ծառայությունը տրամադրում է միջազգային չափանիշներին համապատասխան գնահատման աջակցություն:

Գնահատման լուծումների մեր թիմն աշխատում է նախարարությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ գնահատման նախաձեռնությունների և տարատեսակ նախագծերի շրջանակներում խորհրդատվական և աջակցության ծառայություններ մատուցելով:

Մենք համագործակցում ենք բազմաթիվ շահակիցների հետ՝ քաղաքականություն մշակողներից մինչ ուսուցիչներ, որպեսզի ապահովենք համահունչ գնահատում տեղական կրթական համակարգերի երկայնքով և դրական ազդեցություն ունենանք:

Վերոգրյալն իրականացնում ենք.

  • գնահատման հետ կապված դասընթացների տրամադրման,
  • առկա գնահատման համակարգերի գնահատման,
  • որակի ապահովման գործընթացների իրականացման,
  • գնահատման լայնամասշտաբ նախագծերի փորձարկմանն ու իրագործամանը ցուցաբերած աջակցության,
  • տեղայնացված գնահատման համակարգերի նախագծման և զարգացման վերաբերյալ խորհրդատության տրամադրման,
  • գնահատման գործիքների՝ «Լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգին» (CEFR) և այլ շրջանակներին համապատասխանեցնելու միջոցով։

Մենք հետամուտ ենք նախագծերի կայունությանը՝ աջակցելով տեղական թիմերի կարողությունների զարգացմանը, որպեսզի նրանք կարողանան միջազգային չափանիշներին համապատասխան գնահատումներ իրականացնել: