#Տանը Բրիտանական խորհրդի հետ ծրագրի շրջանակում առաջարկում ենք առցանց քննարկումների շարք, որի ընթացքում երկխոսություն կծավալենք բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ, հնարավորություն ընձեռելով կապ հաստատել և փորձով փոխանակվել գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից։
Մայիսի 7-ին կայացած քննարկումը նվիրված էր համալսարանների կողմից առցանց դասավանդման տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին։
Քննարկման բանախոսներն էին`
- Սայմոն Գայ, Լանչեսթր համալսարանի պրոռեկտոր
- Ռազիա Իսաևա, Խազար համալսարանի զարգացման գծով տնօրեն
- Ռոման Շուլիկ, Ուկրաինայի ազգային համալսարան
- Իվանա Կրայնկանիչ, Լոնդոնի հարավային բանկի համալսարանի ավագ դասախոս
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրեցին հեռավար ուսուցման սկզբնական փուլում իրենց կրթական հաստատությունների կողմից տեխնոլոգիաների կիրառման փորձն ու հիմնական մարտահրավերները։