Date
Չորեքշաբթի 27. Մայիս 2020. -
17:00 մինչև 18:00
Վայր
Առցանց քննարկում

#Տանը Բրիտանական խորհրդի հետ ծրագրի շրջանակում առաջարկում ենք առցանց քննարկումների շարք, որի ընթացքում երկխոսություն կծավալենք բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ, հնարավորություն ընձեռելով կապ հաստատել և փորձով փոխանակվել գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից։ 

Մայիսի 27-ին քննարկման թեման էր` «Առցանց ուսուցման ապագա մոդելները համալսարաններում»։  

Համավարակի բռնկմանը հաջորդած ժամանակահատվածում էլեկտրոնային ուսուցման և դասավանդման ոլորտում նորարարական շատ գաղափարներ ծնվեցին։ Դրանցից շատերի իրագործման համար ստեղծվեցին նոր համագործակցություններ և գործընկերություններ, որոնք համախմբեցին մի շարք ոլորտներ ու շահառուների, և նպատակն էր մշակել թվայնացնել ուսուցման հարթակները։ 

  1. Արդյո՞ք աշխարհի կրթական հաստատությունները Կովիդ-19 համավարակի պայմաններում կկարողանան նորարարական լուծումներ առաջարկել և որքանո՞վ կենսունակ կլինեն դրանք։  
  2. Նոր գործընկերություններն ու ուսուցման մոդելները կդառնա՞ն երկարաժամկետ և կբարարարե՞ն վերջնական սպառողին` սովորողներին։ 
  3. Այն պայմաններում, երբ աշխարհի բնակչության շուրջ 60%- ը ներկայումս առցանց է, հնարավո՞ր է, որ կրթության կազմակերպիչները վերանայեն թվային լսարանի մասնաբաժինը։  

Քննարկման ընթացքում զրուցեցինք այս և այլ հարցերի։ Դիտե՛ք մեր ինտերակտիվ զրույցի տեսագրությունը և բարձրացրե՛ք թեմայի վերաբերյալ Ձեզ մտահոգող հարցերը։ 

Բանախոսների մասին 

  • Մոդերատոր Սեմ Գրեյնգեր - Բրիտանական խորհրդի նոր առցանց պրոդուկտների զարգացման պատասխանատու։ Սեմ Գրեյնգերը համակարգում է Բրիտանական խորհրդի առցանց դասավանդման, ուսուցման պրոդուկտների և ծառայությունների մշակումն ու գործարկումը։ 
  • Յան Դան - Քովենթրի համալսարանի պրոռեկտոր, ուսումնական գծով պատասխանատու։ Յանը պատասխանատու է ակադեմիական գերազանցության ոլորտում ամենաբարձր ստանդարտների ներդրմանը, միաժամանակ աջակցում է համալսարանի կրթական ծրագրերի զարգացմանը, ուսանողների առաջադիմության բարձրացման, հետազոտական, ձեռնարկատիրության և նորարարության կորպորատիվ ռազմավարության մշակմանը։ 2016 թ-ին Յանը հաղթող ճանաչվեց The Guardian թերթի բարձրագույն կրթության ոլորտում մրցանակաբաշությանը «Տարվա ոգեշնչող առաջնորդ» անվանակարգում։ 
  • Ջասթին Կուկ - FutureLearn հարթակի բովանդակության և գործընկերության հարցերով պատասխանատու։ Ջասթինի տպավորիչ փորձը մեդիայի, մարքեթինգի և տեխնոլոգիայի ոլորտում ներառել է նրան «Wired 100» ցանկում, իսկ Econsultancy-ն նրան շնորհել է թվային թլթրտում «ՄԹ-ի երկրորդ ամենաազդեցիկ անձը» տիտղոսը։  Business Insider պարբերականն, իր հերթին, նրան բնութագրել է որպես «Տեխնոլոգիաների ոլորտում ՄԹ ամենահայտնի ներդրողներից մեկը»։        
  • Դմիտրո Շերենգովսկի - Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի միջազգաին ակադեմիական կապերի ղեկավար։ Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակում է միջազգային հարաբերությունների ժամանակակից տեսությունները, միջազգային հակամարտությունները, միջազգային քաղաքականության մեջ մարդու իրավունքների հիմնահարցերն ու միջազգային անվտանգությունը։