Բրիտանական խորհրդի #ՄնաՏանը ծրագրի շրջանակում առաջարկում ենք առցանց քննարկումների շարք, որի ընթացքում երկխոսություն կծավալենք բարձրագույն կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ, հնարավորություն ընձեռելով կապ հաստատել և փորձով փոխանակվել գործընկերների հետ աշխարհի տարբեր ծայրերից։
Կովիդ-19-ը մեծ ազդեցություն է թողել աշխարհի համալսարանների գործունեության վրա։ Բարձրագույն ուսումնական հաստատություննները ստիպված էին արձագանքել համավարակով պայմանավորված նոր իրողությանը, ուսուցման և դասավանդման գործընթացը տեղափոխելով առցանց տիրույթ, որն իր հերթին, տարաբնույթ արձագանքներ էր գտել ուսանողների և դասախոսների շրջանում։ Բազմաթիվ հարցեր բարձրացվեցին մարտահրավերներով լի ժամանակահատվածում համալսարանների կողմից պատրաստվածության և նոր մոտեցումներին համապատասխանելիության կապակցությամբ։
Արդյո՞ք այս փոփոխությունները երկարաժամկետ ազդեցություն կունենան համալսարանների գործունեության վրա։ Ի՞նչ պետք է սպասենք ապագայում համալսարանների աշխատանքից, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների ակնկալիքներից։ Այս հարցերն են, որոնք մտադիր ենք քննարկել առաջիկա առցանց միջոցառման ժամանակ, որի ընթացքում նաև հնարավորություն կընձեռենք բարձրաձայնել Ձեր հարցերն ու մտահոգությունները։
Քննարկման բանախոսներն էին`
- Պրոֆեսոր Ռոդերիկ Վատկին, Անգլիա Ռուսկին համալսարանի գործադիր տնօրենի տեղակալ (Միացյալ Թագավորություն)
- Պրոֆեսոր Յուսուֆ Բարան, Իզմիրի տեխնոլոգիական ինստիտուտ (Թուրքիա)
- Սեմ Բրենթոն, Կրթության, նորարարության և զարգացման տնօրեն, Լոնդոնի համալսարան (Միացյալ թագավորություն)