Հոկտեմբերի 25-ից 31-ը կանցկացվի ReAnimania անիմացիոն ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը: Բրիտանական խորհուրդը փառատոնին ներկայացնում է Էդինբուրգի ֆիլմերի միջազգային փառատոնի McLaren Awards-ին նոմինացված անիմացիոն ֆիլմերը:
Առաջին անգամ այս մրցանակը սահմանվել է 1990 թվականին և արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ այն տրվում է Միացյալ Թագավորության անիմացիոն արվեստի ոլորտում ստեղծարար և նորարար ֆիլմերի հեղինակներին: Մրցանակը սահմանվել է հանրահայտ շոտլանդացի անիմատոր Նորման Մքլարենի պատվին: Այս տարի լրանում է Նորման Մքլարենի 100-ամյակը: Այս առթիվ կազմվել է Մքլարեն 2014 ծրագիրը:
Այդ ծրագրում ընդգրկված 22 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը Բրիտանական խորհուրդը ReAnimania փառատոնին կներկայացնի երկու մասով` հոկտեմբերի 26-ին, 28-ին և 30-ին:
Օր | Ժամ | Վայր | Ծրագիր |
26 հոկտեմբերի | 13.00 | Նարեկացի արվեստի կենտրոն | Կցուցադրվի Մքլարեն 2014 ծրագրի առաջին մասը: Կցուցադրվի 11 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: |
26 հոկտեմբերի | 17.30 | Մոսկվա կինոթատրոնի Փոքր սրահ | Տեղի կունենա փառատոնի շրջանակում McLaren ծրագրի պաշտոնական բացումը: |
28 հոկտեմբերի | 15.00 | Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ | Կցուցադրվի Մքլարեն 2014 ծրագրի առաջին մասը:Կցուցադրվի 11 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: |
30 հոկտեմբերի | 13.00 | Նարեկացի արվեստի կենտրոն | Կցուցադրվի Մքլարեն 2014 ծրագրի երկրորդ մասը:Կցուցադրվի 11 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: |
30 հոկտեմբերի | 15.00 | Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ | Կցուցադրվի Մքլարեն 2014 ծրագրի երկրորդ մասը:Կցուցադրվի 11 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ: |
Հայաստանում ցուցադրվելիք ֆիլմերի հեղինակներն են BAFTA մրցանակակիր Մայք Փլիզը, Օտավայի փառատոնի գլխավոր մրցանակակիր Ստեֆըն Իրվինը, 33 տարբեր մրցանակների արժանացած «Stanley Pickle» ֆիլմի հեղինակ Վիկտորիա Մաթերը և այլոք:
Նորման Մքլարենը հայտնի է իր աշխատանքում նորարար մոտեցմամբ : Աշխատել է Լոնդոնում, Նյու Յորքում, այնուհետև տեղափոխվել Կանադա: 1952 թվականին նրա «Հարևաններ» ֆիլմ արժանացել է Օսկար մրցանակի: