new year - 2014
Date
Ուրբաթ 13. Դեկտեմբեր 2013. - 00:00
Վայր
Lovers’ Park, Yerevan

Ամանորն այլևս սարերի ետևում չէ, իսկ դուք դեռ չե՞ք որոշել, թե ինչ լուսանկար պետք է տեղադրեք ձեր ֆեյսբուքյան էջում: Ձեր լուսանկարը պե՞տք է լինի գունեղ, վառ, հիշվող և խորհրդանշի տոնական տրամադրություն:

Եթե այո, ապա մեր տոնական անակնկալը հենց Ձեզ համար է:

Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը սիրով հրավիրում են ձեզ մասնակցելու «Ամանորյա ղողանջներ» ֆոտոնախագծին: 

Panarmenian Photo-ի պրոֆեսիոնալ լուսանկարիչները Սիրահարների այգում կլուսանկարեն ձեզ` ամանորին ձեզ ապահովելով տոնական տրամադրություն և գույներ:

Ի՞նչ է հարկավոր անել «Ամանորյա ղողանջներ» նախագծին մասնակցելու համար:

  • Գրանցվեք LearnEnglish կայքում
  • Դեկտեմբերի 13-ին ժամը 12.00-17.00 ժամանակահատվածում համեցեք Սիրահարների այգի:
  • Դուք կնկատեք մեր գունեղ և տոնական շրջանակը: Մոտեցեք մեզ և Բրիտանական խորհրդի թիմի անդամներին ներկայացրեք LearnEnglish կայքի ձեր ծածկագիրը:
  • Լուսանկարվեք միայնակ կամ ձեր ընկերների, սիրելիի կամ մտերիմների հետ:

Ինչպե՞ս կարելի է ստանալ լուսանկարը:

  • Լուսանկարը ստանալու համար այցելեք Բրիտանական խորհրդի և Բրիտանական դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
  • Հավանեք մեր էջերը և միացեք մեր համայնքներին:
  • Մեր էջում կտեղադրվի հատուկ ալբոմ , որտեղից կարող եք ներբեռնել ձեր լուսանկարը:
  • Տեղադրեք Ձեր տոնական լուսանկարը Ձեր ֆեյսբուքյան էջում:

Սպասում ենք ձեզ դեկտեմբերի 13-ին: Եկեք միայնակ կամ ձեր ընկերների հետ, լուսանկարվեք և ֆեյսբուքյան ձեր էջում տեղադրելով տոնական լուսանկարը` խորհրդանշեք Ձեր բարձր և ուրախ տրամադրությունը: