Եթե դուք պատրաստվում եք հանձնել IELTS քննություն և կցանկանայիք նախապես ստուգել ձեր գիտելիքները, ապա մենք ձեզ համար հրաշալի նորություն ունենք:
Ապրիլի 20-ին առաջին անգամ մենք կազմակերպում ենք IELTS-ի փորձնական անվճար քննություն 40 թեկնածուի համար (20 ակադեմիական մոդուլ, 20 ընդհանուր մոդուլ): Թեկնածուները կհանձնեն քննության լսելու, կարդալու և գրավոր բաժինները: Թեկնածուների գիտելիքները պետք է համապատասխանեն IELTS քննության 4 միավորին:
Լսելու բաժինը հանձնելու համար կպահանջվի 30-40 րոպե, իսկ կարդալունը`1 ժամ 15 րոպե: Կարդալու բաժինը սովորականից ավելի երկար է, քանի որ պարունակում է ավելի շատ հարցեր: Թեկնածուները կարող են հանձնել նաև գրելու բաժինը, որը կտևի մեկ ժամ:
Փորձնական քննությունը ձեզ հնարավորություն կտա ձեռք բերել IELTS քննություն հանձնելու փորձառություն: Այն հնարավորություն կտա հասկանալու, թե իրականում ինչպես է անցնում IELTS քննությունը:
Լսելու և կարդալու բաժինների համար թեկնածուները կստանան միավոր, որը կհաշվարկվի ճիշտ պատասխանների հիման վրա: Գրավորի համար կստանան քննության ընթացքում հաշվարկվող միավոր, սակայն այն չի կարող ընդունվել որպես քննության պաշտոնական միավոր:
Լսելու և կարդալու բաժինների միավորները հասանելի կլինեն երկու շաբաթ անց: Գրավոր բաժնի պատասխանները հայտնի կլինեն 4-5 շաբաթվա ընթացքում, քանի որ այն ավելի երկար ժամանակ է պահանջում ստուգելու համար:
Փորձնական քննությանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել մասնակցությանը ձևը և անգլերեն լեզվով գրել 100 բառանոց էսսե «Ինչպես է IELTS քննությունը փոխելու իմ կյանքը» թեմայով: Մասնակցության ձևը և էսսեն պետք է ուղարկել exams@britishcouncil.am հասցեին մինչև ապրիլի տասը:
40 թեկնածուները կընտրվեն հաշվի առնելով էսսեում ներկայացված գաղափարի յուրահատկությունը: Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ: Լավագույն էսսեները կհրատարակվեն մեր ֆեյսբուքյան էջում: