Date
Չորեքշաբթի 16. Դեկտեմբեր 2015. - 13:53 մինչև Շաբաթ 30. Հունվար 2016. - 18:00
Վայր
Երևան

Սկսե՛ք տարին նոր մարտահրավերներով։ «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագիրը հրավիրում է 50 մշակութային առաջնորդների Արևելյան գործընկերության 6 երկրից՝ միանալու մշակութային առաջնորդության ծրագրին։

Ծրագիրն անվճար է և կենտրոնանում է պետական ու մասնավոր հատվածներում, ինչպես նաև հասարակական կազմակերպություններում ներգրավված գովազդի, ճարտարապետության, արխիվների, թանգարանների, պատկերասրահների, գրադարանների, արվեստի, աուդիովիզուալ ինդուստրիայի, արհեստների, դիզայնի, նորաձևության, փառատոների, ֆիլմերի, խաղերի, մշակութային ժառանգության, ՏՏ, երաժշտության, կատարողական արվեստների, լուսանկարչության, հրատարակչական գործի, ռադիոյի և հեռուստատեսության ոլորտներում աշխատող մենեջերների կարողությունների զարգացման վրա։

Ծրագրին միանալով և մասնակցելով առաջին միջոցառմանը՝ Դուք 

  • կհանդիպեք առաջատար մշակութային մասնագետների ԵՄ ստեղծարարական ոլորտներից,
  • կիմանաք Գործընկերային ծրագրի մասին,
  • կգրանցվեք՝ առաջիկա 18 ամիսների ընթացքում կայանալիք աշխատաժողովներին մասնակցության հնարավորությունների համար:

Որպես մշակութային առաջնորդ Դուք կկարողանաք համապատասխանեցնել դասընթացների ծրագիրը Ձեր անձնական կարիքներին: Յուրաքանչյուր աշխատաժողով կմիավորի միջազգային և տեղական փորձագետների: Անհատական ծրագիրն ավարտելուց հետո Դուք վկայական կստանաք։

Աշխատաժողովի թեմաները կընդգրկեն՝ մարդու իրավունքների պաշտպանություն, դրամական միջոցների ներգրավում, արվեստի մարքեթինգ, լսարանների զարգացում, ֆինանսական հմտություններ և այլն:

Ծրագիրը կընտրի 50 առաջնորդի, ովքեր պետք է բավարարեն հետևյալ պահանջները․

  • Գրել մեկ հոդված կամ հետազոտություն ծրագրի կայքի համար,
  • Միանալ մշակութային կառավարման որոշակի թեմայով աշխատանքային խմբի,
  • Մասնակցել առնվազն երկու աշխատաժողովների,
  • Միանալ Ծրագրի «Մշակութային խնդիրներ» արշավին:

Գրանցվելու համար անհրաժեշտ է մինչև 2016 թ․ հունվարի 30-ը  ուղարկել նամակ armenia@culturepartnership.eu հասցեով՝ հաստատելով Ձեր հասանելիությունը հունվար/փետրվար ամիսներին՝ ստեղծարարական առաջնորդության դասընթացին մասնակցելու համար և 200 բառերի շրջանակում ներկայացնել Ձեր հետաքրքրվածությունը ծրագրով, ինչպես նաև կցել Ձեր ինքնակենսագրականը: