Մեր ուսանողների, հաճախորդների և գործընկերների առողջությունն ու բարեկեցությունն առաջնային է Բրիտանական խորհրդի համար:
Մենք վերակազմակերպել ենք մեր լսարանային միջոցառումները և ապահովում ենք կառավարության կողմից հաստատված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը։
Այս պահին մեր գրասենյակում անցկացնում ենք IELTS թեստեր` մեր կայքում զետեղված ժամանակացույցի համաձայն։
Առաջարկում ենք նաև օգտվել մի շարք անվճար ռեսուրսներից, ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր փոքրիկներին ժամանակը արդյունավետ անցկացնելու համար։