Այս հոդվածում կգտնեք օգտակար խորհուրդներ մեր IELTS մասնագետների կողմից, ովքեր բացատրում են, թե ինչպես պատրաստվել IELTS-ին տան պայմաններում:
- Ինչպես պատրաստվել IELTS թեստին տան պայմաններում․ Գրավոր
- Ինչպես պատրաստվել IELTS թեստին տան պայմաններում. Լսողական
- Ինչպես պատրաստվել IELTS թեստին տան պայմաններում Ընթերցանություն
- Ինչպես պատրաստվել IELTS թեստին տան պայմաններում Բանավոր
- Հասնել նպատակներին IELTS նախապատրաստմամբ
Եթե աշխատանքի կամ ուսման հետ միաժամանակ պատրաստվում եք IELTS թեստին, ապա գուցե սահմանափակ ժամանակ ունենաք IELTS դասերին մասնակցելու համար։ Դե ինչ, եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես պատրաստվել IELTS-ին տանը, ահա մի քանի գործնական գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ թեստին պատրաստվելու ընթացքում։
IELTS Ready-ում Դուք կգտնեք IELTS-ի պատրաստման համար լավագույն անվճար նյութերը
Ինչպես պատրաստվել IELTS թեստին տան պայմաններում Գրավոր
Ձեր գրելու հմտությունները զարգացնելու համար ձեզ շատ է անհրաժեշտ պրակտիկան: Ձեր գրավոր պրակտիկան կազմակերպելու մի քանի գաղափարներ․
- Ուսումնասիրեք 1 և 2 Գրավոր առաջադրանքների պատասխանների մի քանի նմուշներ։ Որոնեք IELTS-ի դասագրքերում կամ դիտեք այստեղ ։ Վերլուծեք մի քանի նմուշ, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչպես կառուցել ձեր պատասխանը, և փնտրեք տեքստում օգտակաարր ձևակերպումներ։ Օրինակ՝ Ակադեմիական գրավոր առաջադդրանք 1-ում դիտեք, թե ինչ լեզվով են ներկայացվում փոփոխությունները կամ համեմատությունները: Ընդհանուր պատրաստվածության առաջադրանք 1-ում ուսումնասիրեք Ձեր նամակի նպատակը ներկայացնելու տարբեր եղանակները։
- Փորձեք ամեն օր ինչ-որ բան գրել IELTS-ին առնչվող թեմաներով, ինչպիսիք են կրթությունը, առողջ ապրելակերպը, կլիմայի փոփոխությունը և այլն: Տանը ժամանակային որոշ պարապմունքներ անելը լավ միտք է, քանի որ թեստի ընթացքում դուք ստանում եք ընդամենը մեկ ժամ, որպեսզի կատարեք երկու գրավոր առաջադրանքներ: Այսպիսով, լարեք զարթուցիչը և տրամադրեք մոտ 20 րոպե առաջադրանքի 1 համար և 40 րոպե 2 առաջադրանքի համար: Այստեղ կարող եք գտնել գրավոր որոշ առաջադրանքներ :
- Պարապելը բավարար չէ. դուք նաև պետք է անդրադառնաք ձեր աշխատանքին։ Եթե չունեք ուսուցչի աջակցություն, ապա օգտագործեք IELTS նկարագրիչները ՝ ստուգելու ձեր աշխատանքը և պարզելու, թե ինչի վրա դեռ պետք է աշխատեք։ Կարող եք նաև դիմել EnglishScore Tutors ՝ Բրիտանական խորհրդի անհատական ուսուցման ծառայությանը, կամ ձեր գրավոր աշխատանքի վերաբերյալ կարծիք ստանալու համար օգտվել այս կայքից ։
Ինչպես պատրաստվել IELTS-ին տան պայմաններում․ Լսողական
Թեստի Լսողական հատվածը հաճախ դժվարություններ է առաջացնում թեստը հանձնողների մոտ։ Այսպիսով, ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ բարձրացնել ձեր Լսողական բաժնի հմտությունները IELTS-ին նախապատրաստվելիս.
- IELTS թեստի ժամանակ կարող եք ակնկալել տարբեր շեշտադրումներով խոսողներ: Լսեք BBC 6 րոպե կամ TED ելույթներ , որպեսզի ծանոթանաք տարբեր շեշտադրումներին: Սա կօգնի ձեզ հեշտությամբ հասկանալ Լսողական բաժնի խոսնակներին:
- Լսողական լիարժեք փորձնական թեստ կատարելը ոչ միայն օգտակար է` օգնելու հասկանալ ինչ է իրենից ներկայացնում 30 րոպե կենտրոնանալը, այլ նաև սահմանում է ձեր ներկա մակարդակը: Երբ ստուգում եք ձեր պատասխանները, կենտրոնացեք սխալ պատասխանների վրա եւ մտածեք, թե որտեղ եք սխալվել։ Տեքստը չե՞ք լսել: Սխա՞լ եք հասկացել հարցը։ Պատասխանը սխա՞լ եք գրել: Եթե նկատում եք, որ հաճախակի եք սխալվում առաջադրանքների որևէ տեսակ կատարելիս՝ ավելի շատ կատարեք այս տեսակի առաջադրանքներ։
- Ձայնագրությունների ուսումնասիրությունը կօգնի պատրաստել ձեր բառապաշարը IELTS համար: Համատեքստում օգտագործվող լեզուն լսելը եւ տեսնելը կօգնի քեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես օգտագործել այն։ Կարող եք նաև օգտագործել ձայնագրությունը` օգտակար համադրություններ գտնելու կամ թեմային առնչվող արտահայտություններ նշելու համար:
Ինչպես պատրաստվել IELTS-ին տան պայմաններում. Ընթերցանություն
Ահա մի քանի գաղափարներ, որոնք կօգնեն ձեզ ամրապնդել ընթերցանության հմտությունները, որոնք անհրաժեշտ են IELTS-ը հաջողելու համար.
- Ստեղծեք ընթերցելու սովորություն և կարդացեք անգլերեն ամեն օր: Ընթերցանության ցանկացած ձև օգտակար է սահունությունը զարգացնելու համար, բայց թեստը լավ հանձնելու համար կենտրոնացեք IELTS-ի համար օգտակար տեքստերի վրա, ինչպիսիք են IELTS-ի թեմաներին առնչվող կամ որոշակի ոճով գրված տեքստերը: Այլ կերպ ասած ՝ այն տեքստերը, որոնք պարունակում են թեստում հանդիպող բառապաշար։ Օրինակ՝ կարդացեք The Guardian , The BBC և The Economist ։
- Արագ ընթերցանության ռազմավարությունը կօգնի ձեզ կառավարել ձեր ժամանակը Ընթերցանության բաժնի ընթացքում: Զարգացրե՛ք ձեր արագ աչքի անց կացնելու և սկանավորման հմտությունները՝ մեկ-երկու րոպե հատկացնելով տեքստը կարդալու վրա և պատասխանելով մի քանի «ինչ», «որտեղ», «երբ», «ով», «ինչպես», «ինչու» հարցերին։ Դու կարող ես կարդալ ցանկացած տեքստ, թեև ոչ բոլոր տեքստերն են ունենում պատասխաններ։
Երբ կարդում ես ընթերցանության փորձնական թեստը, կենտրոնացիր սխալ պատասխանների վրա եւ նայիր, թե կոնկրետ որտեղ ես սխալվել։ Դա կօգնի հաջորդ անգամ ճիշտ պատասխանելուն։
Ինչպես պատրաստվել IELTS-ին տան պայմաններում. Բանավոր թեստ
Բանավոր թեստը կարող է դժվար լինել, երբ պատրաստվում ես IELTS-ին տան պայմաններում։ Ահա մի քանի խորհուրդ.
- Եթե պետք է աշխատեք սահուն խոսքի վրա, ընտրեք TED Talk և միաժամանակ կրկնօրինակեք այն 2 րոպեի ընթացքում․ լսեք ելույթ ունեցողին, սեղմեք «Կանգ» և նույնությամբ կրկնեք նրա ասածը։ Այս մեթոդը կօգնի ձեզ ավելի սահուն խոսել:
- Եթե պատրաստվում եք Բանավոր թեստի 2-րդ մասին , լսեք պատասխանների մի քանի ձևեր և ուշադրություն դարձրեք շարահյուսական մարկերների և ֆիքսված արտահայտությունների վրա։ Հետո ժամանակ սահմանիր և գրի առ, թե ինչպես ես պատասխանում նույն հուշումին։ Մտածեք, թե ինչպես կարող եք ընդարձակել ձեր միտքը, օրինակ՝ մանրամասնելով կամ ընդլայնման ռազմավարությունների միջոցով:
- Ձեր խոսքի վրա աշխատելու լավագույն օգնականը զրուցակիցն է։ Համատեղ աշխատանքը կօգնի մնալ շահագրգռված՝ միաժամանակ միմյանց արձագանք տալով։ Ընտրեք հուշում միմյանց համար և ձայնագրեք ձեր Բանավոր առաջադրանքները։ Օգտագործեք նկարագրիչներ յուրաքանչյուր չափանիշի համար՝ իրար արձագանքելու նպատակով։
IELTS-ին պատրաստվելով ունենալ առաջընթաց
Տնային պայմաններում IELTS-ին պատրաստվելու համար կան բազմաթիվ եղանակներ, որոնք կխնայեն ձեր միջոցներն ու ժամանակը։ Նախքան սկսելը Դուք պետք է հստակ իմանաք, թե որ թեստն եք հանձնում (Ակադեմիական կամ Ընդհանուր) և որ եղանակով (IELTS՝ թղթային կամ համակարգչային տարբերակով )՝ ճիշտ նյութերին ծանոթանալու համար։
Նախքան սկսելը անցեք փորձնական թեստ , որպեսզի իմանաք ձեր ուժեղ կողմերը յուրաքանչյուր հմտության համար և կարողանաք աշխատել ձեր թույլ կողմերի վրա։
Ուսման գրաֆիկը կօգնի դարձնել IELTS-ին պատրաստվելը առօրյա սովորություն: Եղեք իրատես և բաժանեք նախապատրաստական աշխատանքը փոքր փուլերի՝ դրանց իրականացումը նշելու համար։
Հաջողության գրավականը հուսալի աղբյուրներն են և Ձեր ջանքերը։
Միացե՛ք մեր անվճար IELTS-ին պատրաստվելու վեբինարներին և ստուգեք IELTS Ready-ն ՝ ծանոթանալու բազմաթիվ անվճար նյութերին, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել թեստին։