By IELTS Expert

06. Nov 2024. - 14:00

Այս հոդվածում մենք ուսումնասիրում ենք 10 առավել արդյունավետ ուսումնական մեթոդների ցանկը, որոնք կօգնեն ձեզ ստանալ անհրաժեշտ IELTS գնահատականը:

IELTS-ը ճանաչված է աշխարհի ավելի քան 12,500 կազմակերպությունների կողմից և օգնել է շատերին հասնել իրենց նպատակներին՝ թե տանը, թե արտասահմանում։  Բայց ինչպե՞ս կարող եք պատրաստվել դրան։

IELTS թեստի արդյունավետ նախապատրաստումը թեստի կառուցվածքին ծանոթանալու լավագույն միջոցն է: Եթե հասկանաք, թե ինչպես է այն գործում, ապա վստահությամբ կմոտենաք թեստին և կմեծացնեք հաջողության հասնելու հավանականությունը։

Գրանցվե՛ք IELTS Ready Member ծրագրին և սկսեք պատրաստվել հենց հիմա:

Թեստի նախապատրաստման 10 արդյունավետ մեթոդ 

1. Ստեղծեք առօրյա գրաֆիկ

IELTS թեստի առավել արդյունավետ նախապատրաստման առաջին քայլը ամենօրյա գրաֆիկ ստեղծելն է։ Դուք պետք է հավատարիմ մնաք այս գրաֆիկին, նույնիսկ եթե դա ընդամենը կես ժամ է: Առօրյա գրաֆիկին հետևելը և աստիճանաբար սովորելը լավ արդյունքների հասնելու լավագույն միջոցն են։

Կազմակերպեք Ձեր ժամանակացույցը այնպես, որ ամեն օր հատկացնեք միևնույն ժամը: Այդպես սովորելը սովորություն կդառնա։  Մի մոռացեք, որ ամեն օր կես ժամով սովորելն ավելի արդյունավետ է, քան շաբաթական մեկ անգամ մի քանի ժամով սովորելը:

Ձեր ուսումնական գրաֆիկին ավելացրեք նոր գործողություններ միայն նախորդներին ծանոթանալուց հետո, որպեսզի չծանրաբեռնվեք և համոզվեք, որ Ձեր բոլոր գործողությունները կապված են IELTS թեմաների հետ: 

2. Կենտրոնացեք Ձեր թույլ կողմերի վրա

Դուք ավելի լավ առաջադիմում եք թեստի նախապատրաստման մեջ, երբ գիտեք Ձեր ուժեղ և թույլ կողմերը: Դուք կիմանաք, թե կոնկրետ որ հմտությունների վրա պետք է աշխատել, երբ նախապատրաստվում եք IELTS թեստին: Կենտրոնանալով այն ոլորտների վրա, որտեղ Դուք պետք է կատարելագործվեք, կկարողանաք առավելագույնս օգտագործել Ձեր ուսման ժամանակը: 

Օրինակ, եթե Դուք ունեք կարդալու ուժեղ հմտություններ, բայց թերանում եք գրավորի հարցում, գուցե ավելի հաճելի լինի շարունակել ընթերցանության վարժությունները, բայց կստանաք ավելի լավ ընդհանուր միավոր, եթե Ձեր պարապմունքներում ներառեք ավելի շատ գրավոր վարժություններ: 

3. Ընդգծել կարևոր կետերը

Ընդգծման տեխնիկան ընդունված միջոց է, որն օգնում է մեզ մտապահել այն, ինչ սովորել ենք: Երբ կարևոր տեղեկատվությունն ընդգծում եք, այն անմիջապես աչքի է ընկնում այդ էջին նայելիս։ 

Կարող եք այն օգտագործել նաև սովորելու այլ մեթոդների հետ միասին: Սա հատկապես օգտակար է, երբ ցանկանում եք ստեղծել կարճ ամփոփագիր՝ հիմնված տեքստի հիմնաբառերի վրա: 

Ահա, թե ինչպես կարելի է օգտագործել ընդգծելու տեխնիկան.

  1. Արագ կարդացեք տեքստը՝ ընդհանուր գաղափար կազմելու համար:
  2. Ավելի ուշադիր կարդացեք՝ կարևոր մտքեր գտնելու համար:
  3. Կրկին կարդացեք և ընդգծեք, գունավորեք կամ նշեք այն, ինչն ուզում եք հիշել։
  4. Վերջին անգամ ընթերցեք, որպեսզի փնտրեք Ձեր բաց թողած կետերը: 

4. Ստեղծեք մտքային կամ գաղափարային քարտեզներ

Քարտեզագրումը սովորելու ամենատարածված մեթոդներից մեկն է։ Դա ինֆորմացիան ընկալելու և հիշելու տեսողական տեխնիկա է: Այն այդքան արդյունավետ է թեստի նախապատրաստման համար, քանի որ մենք ընկալում ենք այն, ինչ տեսնում ենք ավելի արագ, քան այն, ինչ լսում կամ կարդում ենք:

Մտքերի քարտեզի օգնությամբ պատկերեք գաղափարները և դրանք կապեք մեկ կարևոր կետի հետ: Այսպիսի քարտեզի հիմքում ընկած է գլխավոր գաղափար, իսկ հետո կապակցված գաղափարներ, որոնք կապված են գծերով։  Այս տեսակի գրաֆիկը հիանալի է բառերը պատկերների և գույների հետ զուգակցելու համար, ինչը նրանց ավելի հիշարժան է դարձնում:

Մյուս կողմից, օգտագործեք գաղափարային քարտեզը՝ իրար հետ սովորած բառերն ու գաղափարները կազմելու համար: Այս տեսակի քարտեզը նման է ծառի կառուցվածքի, որը պարունակում է մեկ կամ մի քանի կենտրոնական գաղափարներ տուփերի ներսում, որոնցից դուրս են գալիս նոր գաղափարներ և միանում միմյանց, ինչպես ծառերի ճյուղերը: 

5. Ամփոփեք այն, ինչ սովորել եք

Դասից հիմնական գաղափարն ու ենթատեքստային հուշումները վերցնելը կարող է ժամանակ խնայել: Վերանայելիս Դուք ունեք կարդալու ավելի կարճ քանակ և ավելի քիչ՝ ավելորդ, շեղող դետալներ:

Ահա հիանալի ամփոփագիր կառուցելու քայլերը.

  • Կարդացե՛ք այն տեքստը, որը ցանկանում եք ամփոփել մի քանի անգամ:
  • Առանձնացրեք այն տարբեր բաժինների (սրանք կարող են հիմնված լինել պարբերությունների վրա)
  • Գրեք հիմնական միտքը յուրաքանչյուր բաժնի համար
  • Ընդգծեք կամ գունանշեք ցանկացած ենթատեքստային հուշում
  • Օգտագործեք այս ամբողջ տեղեկատվությունը՝ ամփոփաթերթը գրելու համար 

6. Պատրաստեք ֆլեշ քարտեր

Ֆլեշ քարտերը հիանալի են նոր լեզուն մտապահելու և այն արդեն իսկ սովորածի հետ համադրելու համար: Դրանք կարող են օգնել Ձեզ վերանայել այն լեզուն, որը Դուք պետք է օգտագործեք IELTS թեստում:

Առավելություններից մեկն այն է, որ կարող եք դրանք Ձեզ հարմար ձևով նախագծել։ Անհատականացնելով դրանք՝ Դուք կարող եք ավելի արդյունավետ մտապահել, թե ինչ է գրված դրանց վրա:

Ահա մի քանի խորհուրդ ֆլեշ քարտերի ստեղծման համար, որպես Ձեր թեստի նախապատրաստման մաս.

  • Որոշեք այն թեման կամ լեզվի ոլորտը, որը Դուք պետք է սովորեք:
  • Եթե կա մեկից ավել թեմա կամ լեզվի ոլորտ, տվեք դրանց տարբեր գույներ:
  • Համարակալեք քարտերը, որպեսզի կարողանաք դասավորել դրանք:
  • Տվեք դրանց վերնագրեր և ենթավերնագրեր:
  • Ընդգծեք ամենակարևոր կետերը։
  • Ապահով պահեք դրանք պլաստիկ տոպրակում կամ թղթապանակում: 

7. Կենտրոնացեք չորս հիմնական հմտությունների վրա

Լեզվի բոլոր չորս հմտությունները՝ ինքնուրույն կարդալը, գրելը, լսելը և խոսելու հմտությունները կիրառելը շատ կարևոր է թեստին մանրակրկիտ նախապատրաստվելու համար։ 

Ահա մի քանի վարժություններ Ձեր հմտությունները բարելավելու համար.

Ընթերցանություն

  • Ամեն օր 30 րոպե ընթերցեք անգլերեն:
  • Գտեք գրքեր, ամսագրեր և օնլայն հոդվածներ, որոնք հետաքրքրում են Ձեզ։
  • Փորձեք կռահել նոր բառերի իմաստը համատեքստից, նախքան դրանք բառարանում փնտրելը:

Գրավոր

  • Գրեք փոքրիկ էսսեներ Ձեր փորձառությունների և հետաքրքրությունների մասին, օրինակ՝ ճանապարհորդություն և հոբբիներ:
  • Օգտագործեք նոր բառապաշարը, որը սովորել եք, գրավորի մեջ:
  • Ամփոփեք նորությունների հոդվածը կամ կարճ պատմությունը անգլերենով։ 
  • Լսեք երգեր և գրեք այնքան բառեր, որքան կարող եք:

Լսողական

  • Լսեք և դիտեք այնպիսի բաներ, ինչպիսիք են երգերը, հեռուստաշոուները և նորությունների հեռարձակումը անգլերենով:
  • Ծանոթացեք անգլերենի տարբեր առոգանություններին:
  • Փորձեք մի քանի անգամ լսել աուդիոներ, որպեսզի տեսնեք, թե արդյոք կարողանում եք հասկանալ այն մանրամասները, որոնք առաջին անգամ չէիք հասկացել։

Բանավոր խոսք

  • Խոսեք ինքներդ Ձեզ հետ՝ ինքնավստահություն ձեռք բերելու և արտասանելու պրակտիկայով զբաղվելու համար:
  • Միացեք խոսակցական ակումբի, որպեսզի կարողանաք խոսել ուրիշների հետ։
  • Տեսեք, արդյոք Ձեր հարազատները, ընկերները կամ գործընկերները ուրախ կլինեն երբեմն 15 րոպե անցկացնել անգլերեն խոսելու համար: 

8. Ուսումնասիրեք IELTS թեստի ձևաչափը

Լավ կլինի իմանալ և հասկանալ ցանկացած թեստի կառուցվածքը՝ նախքան այն անցնելը, որպեսզի կարողանաք նախապատրաստվել: Այսպիսով, IELTS-ին նախապատրաստվելու համար կարևոր է իմանալ, թե կոնկրետ ինչ կպահանջվի Ձեզնից թեստի յուրաքանչյուր բաժնում, ծանոթանալ առաջադրանքների տեսակներին և սովորել այս թեստային առաջադրանքները կատարելու համար անհրաժեշտ ուսումնական մեթոդները: 

Մեր առցանց նախապատրաստման դասընթացներում British Council-ը տալիս է Ձեզ մանրամասն տեղեկություններ, թե ինչ է ներառված բոլոր բաժիններում: Մենք Ձեզ ենք ներկայացնում հարցերի քանակը և բացատրում, թե ինչպես պետք է պատասխանեք դրանց:

Դուք նաև կսովորեք թեստի պատրաստման լավագույն մեթոդները և ավելի շատ խորհուրդներ, թե ինչպես նախապատրաստվել: 

9. Առավելագույնս օգտվեք հավելվածներից

British Council-ն ունի բազմաթիվ հավելվածներ, , որոնցից կարող եք օգտվել՝ տարբեր հմտություններ զարգացնելու կամ սովորելու վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար: Օրինակ՝ կան անվճար հավելվածներ՝ Learn English Podcast և Learn English Videos:

Դուք կարող եք ներբեռնել հավելվածները Google Play-ից կամ App Store-ից: Ինչը նշանակում է, որ Դուք կկարողանաք սովորել ցանկացած վայրում: 

Հավելվածներն ունեն բազմաթիվ տարբեր գործողություններ, որոնք օգնում են թեստի նախապատրաստմանը, ներառյալ՝ քերականական խորհուրդները, վիկտորինաները և հարցերի օրինակները, այնպես որ Դուք չեք ձանձրանա: 

10. Պարապեք փորձնական թեստերով

British Council-ն առաջարկում է անվճար IELTS պրակտիկ թեստեր բոլոր չորս հմտությունների համար՝ ընդգրկելով ինչպես ակադեմիական, այնպես էլ ընդհանուր ուսուցման թեստերը:

Շատ կարևոր է ժամանակային համապատասխան պայմաններում պարապել այս փորձնական թեստերը՝ ընդօրինակելով իրական թեստի տևողությունը: Այս մոտեցումը կօգնի Ձեզ ավելի լավ նախապատրաստված լինել թեստի օրը:

Պրակտիկայի թեստերն ավարտելուց հետո կարող եք Ձեր պատասխանները համեմատել British Council-ի կայքում առկա մոդելային պատասխանների հետ։ Այս մոդելային պատասխանները ներառում են բացատրություններ՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են գնահատվում տարբեր պատասխաններ:

Եզրակացություն

Հիշեք, որ թեստի լավ նախապատրաստումը IELTS-ի հաջողության բանալին է: Բարելավելով Ձեր հմտությունները և բարձրացնելով Ձեր վստահությունը՝ Դուք կարող եք հասնել բարձր գնահատականների: Փորձարկեք վերը նշված մեթոդները, որպեսզի գտնեք այն մեթոդները, որոնք լավագույնս օգտակար են Ձեզ համար:

Գրանցվեք IELTS Ready Member ծրագրին և սկսեք պատրաստվել հենց հիմա