Այս հոդվածից դուք կպարզեք IELTS -ի կարևորագույն առավելություննեը և այն, թե ինչով է IELTS թեստն առավել անգլերենի իմացության այլ թեստերից։
- IELTS -ը տարբեր երկրներում լայնորեն ընդունված թեստ է
- IELTS -ը տալիս է ավելի շատ ընտրություններ
- IELTS -ն ունի One Skill Retake
- IELTS -ը նախապատրաստում է ձեզ անգլախոս երկրում ապրելու
Պատրաստվո՞ւմ եք արտագաղթել անգլիախոս երկիր Անկախ նրանից, թե պատրաստվում եք սովորել, աշխատանք գտնել թե բավարարել իմիգրացիոն պահանջներին, Դուք պետք է հանձնեք անգլերենի իմացության թեստ, որը ճանաչված է ինչպես դպրոցների, համալսարանների, գործատուների, այնպես էլ պետական մարմինների կողմից:
IELTS-ը կամ Անգլերենի միջազգային թեստավորման համակարգը լավագույն ընտրությունն է: Այս թեստը գնահատում է ձեր հմտությունները չորս ոլորտներում. լսողական, ընթերցանության, գրավոր և բանավոր անգլերենի հմտությունները ճիշտ գնահատելու համար։
Կա IELTS թեստերի հիմնական երրկու տեսակ : IELTS Academic և IELTS General Training Այսպիսով, կախված ձեր յուրահատուկ իրավիճակից և ձգտումից, ձեզ հարմար տարբերակ կա:
Այս հոդվածում դուք կծանոթանաք IELTS -ի առավելություններին, և կիմանաք, թե ինչպես է այն օգնում հասնել ձեր նպատակներին:
IELTS-ի առավելությունները: IELTS թեստը հանձնելու 4 պատճառ
IELTS -ն աչքի է ընկնում իր համաշխարհային ճանաչման, ճկունության եւ անգլախոս երկրներում կյանքի գերազանց պատրաստվածության շնորհիվ:
Դիտարկենք IELTS -ի առավելություններն ավելի մանրամասն։
1. IELTS -ը տարբեր երկրներում լայնորեն ընդունված թեստ է
IELTS ընդունվում է ամբողջ աշխարհում ավելի քան 12000 կազմակերպությունների կողմից, այդ թվում'
- Միգրացիոն մարմիններ և պետական հաստատություններ
- Բազմազգ ընկերություններ եւ գործատուներ
- Կրթական և ակադեմիական կազմակերպություններ
- Մասնագիտական ասոցիացիաներ, ինչպիսիք են հիվանդանոցները եւ հաշվառման մարմինները:
Ձեր IELTS արդյունքները դռներ են բացում ավելի քան 140 երկրներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում եւ Կանադայում:
Սա ձեզ տալիս է առավելություն եւ ավելի ճկունություն է հաղորդում ձեր ծրագրերին, ինչը շատ կարևոր է ձեր ապագայի համար
Դուք ազատություն կունենաք ընտրելու այն ուղին, որը լավագույնս կհամապատասխանի ձեր նպատակներին եւ ձգտումներին:
2. IELTS տալիս է ձեզ ավելի շատ ընտրություններ
IELTS -ի կարևորագույն առավելություններից մեկը՝ թեստը հանձնողների նախասիրություններին համամապատասխանող մի շարք ընտրություններն են։
Ի տարբերություն Անգլերենի իմացության որոշ այլ թեստերի, որոնք կարելի է հանձնել միայն թղթային կամ համակարգչային տարբերակով, IELTS -ը կարող եք հանձնել ձեր նախընտրած տարբերակով։
Այն մարդիկ, ովքեր նախընտրում են հանձնել թեստը թղթային տարբերակով եւ նախընտրում են գրել, ավելի կդժվարանան թեստը հանձնել համակարգչային տարբերակով։ Դա կարող է ավելացնել թեստի օրվա սթրեսը և ազդել քննության արդյունքների վրա: Այդ մարդկանց համար IELTS -ը թղթային եղանակով հանձնելը ավելի լավ տարբերակ է։
Իսկ երիտասարդ սերնդի մեծ մասն ավելի շատ ծանոթ է համակարգիչներին և մուտքագրելը նախընտրում է մատիտով գրելուց, ուստի համարում է համակարգչային եղանակով թեստ հանձնելն ավելի քիչ սթրեսային։
Բացի դրանից, այժմ IELTS Academic -ն առցանց եղանակով հնարավոր է հանձնել տարբեր վայրերում. IELTS Online -ը տալիս է հնարավորություն հանձնել թեստը տանից կամ այլ նախընտրելի վայրերից, ինչն այն շատերի համար հարմար է դարձնում։
3. IELTS -ն ունի One Skill Retake
Համալսարաններն ու գործատուները ներկայացնում են նվազագույն պահանջներ IELTS-ի գնահատականի նկատմամբ։ Որոշները նշում են ընդհանուր գանահատական՝ որոշակի ծրագրերի և աշխատատեղերի համար, մինչդեռ մյուսները պահանջներ են սահմանում նաև թեստի յուրաքանչյուր բաժնի համար (լսողական, ընթերցանության, գրավորի և բանավորի)։ Օրինակ՝ որոշ համալսարանական ծրագրեր, որոնք ուսանողներից ակնկալում են տեխնիկական ուսումնական փաստաթղթերի պատրաստում, պահանջում են նվազագույն գնահատական մասնավորապես Գրավոր բաժնի համար:
IELTS -ը համակարգչային եղանակով թեստը հանձնողներին այժմ հնարավորություն է տրվում վերահանձնել մեկ բաժին՝ ամբողջ տեստը վերահանձնելու փոխարեն, եթե ավելի բարձր գնահատական է պահանջվում։
Սա ծախսարդյունավետ եւ ժամանակ խնայող եղանակ է IELTS թեստի գնահատականը բարելավելու համար, որը հանձնողներին տալիս է երկրորդ հնարավորություն ստուգելու իրենց մակարդակը թեստի մի բաժնում՝ առանց մյուս բաժինների սկզբնական գնահատականների վրա ազդելու:
Իմացեք ավելի One Skill Retake -ի մասին՝ այս էջում․: IELTS One Skill Retake
4. IELTS -ը նախապատրաստում է ձեզ անգլախոս երկրում ապրելու
IELTS գնահատում է ինչպես ակադեմիական, այնպես էլ առօրյա իրավիճակներում արդյունավետ հաղորդակցվելու ձեր ունակությունը: Բարձր պրակտիկ մոտեցմամբ այն ձեզ գնահատում է համաշխարհային խիստ չափանիշներին համապատասխան: Թեստը նախապատրաստում է ձեզ հաղորդակցվել անգլերեն խոսողների հետ ամբողջ աշխարհում: Դա ևս IELTS-ի կարևոր օգուտներից է։IELTS
Տեղեկանալով թեստի յուրաքանչյուր բաժնի և դրա ձևաչափի մասին՝ դուք կարող եք անմիջապես հասկանալ, թե որքան համապարփակ է IELTS -ը, և ինչպես է այն ձեզ նախապատրաստում անգլերեն լեզվով խոսող միջավայրում սովորելու կամ աշխատելու համար:
- Լսողական․ Թեստի այս բաժինը ներառում է անգլերեն որպես մայրենի լեզու խոսողների չորս ձայնագրություններ լսելը: Ձայնագրությունները ներառում են տարբեր շեշտադրումներով խոսողներ։ Հաջորդը, դուք պետք է պատասխանեք որոշ հարցերի նրանց փաստարկների, կարծիքների և հիմնական գաղափարների վերաբերյալ:
- Ընթերցանություն: Այստեղ դուք պետք է կարդաք տեքստի երեք տարբեր մասեր եւ ցույց տաք ձեր հասկացողությունը հիմնական փաստարկի, ակնարկված իմաստների եւ գրողի կարծիքների վերաբերյալ:
- Գրավոր․Այս բաժնում գնահատվում է մտքերի կազմման, հարցումներին համապատասխան պատասխաններ գրելու և մի շարք բառապաշարային և քերականական կառուցվածքների ճշգրիտ օգտագործման ձեր ունակությունը:
- Բանավոր․ Թեստի Բանավոր բաժնում պետք է շփվեք հավատարմագրված Քննավարի հետ։ Այս թեստը նախատեսված է հնարավորինս մոտ լինելու իրական կյանքին: Լավ գնահատականի համար պետք է կարողանաք մանրամասն խոսել տվյալ թեմայի շուրջ, համապարփակ կազմակերպել ձեր գաղափարները և հաղորդել ձեր կարծիքը:
Այսպիսով, բարձր գնահատականի դեպքում դուք կկարողանաք շփվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր անգլերենով և հասկանալ բարդ տեքստերը, որտեղ էլ որ ապրեք:
Ի վերջո, IELTS -ը ոչ միայն գնահատում է ձեր լեզվական հմտությունները, այլև ձեզ զինում է գործիքներով, որոնք կբարելավեն, կհարմարեցնեն և օգտակար կլինեն ձեր նոր միջավայրում։
Դեռևս մտորում եք, թե արդյո՞ք այս թեստը ճիշտ է ձեզ համար: Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք IELTS թեստը հանձնելու հինգ պատճառները։
IELTS․ բացում է հնարավորություններով լի աշխարհ
Անկախ նրանից, թե ունեք բարձրագույն կրթություն ստանալու, մասնագիտական հնարավորություններ ձեռք բերելու թե նոր երկիր տեղափոխվելու նպատակ, Անգլերենի իմացության ճիշտ թեստը՝ հաջողության ձեր ուղին է:
IELTS-ի բոլոր առավելությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք մեր Անգլերենի իմացության թեստերի համապարփակ ուղեցույցը ։
British Council -ն առաջարկում է նաև IELTS Ready ՝ IELTS նախապատրաստական նյութերի անվճար աղբյուր, ինչպես նաև անվճար IELTS նախապատրաստական վեբինարներ ՝ թեստի յուրաքանչյուր բաժնին նախապատրաստվելու համար։ Ուրեմն, ի՞նչ ես սպասում: Ներդրում կատարեք ձեր ապագայի համար այսօր։
Ամրագրեք ձեր IELTS թեստը British Council-ում