Այս հոդվածը պարունակում է գործնական խորհուրդներր ՝ IELTS Բանավոր թեստում ամաչկոտությունը հաղթահարելու համար:
- Ուշադիր լսեք և հետևեք Բանավոր թեստը մյուս հանձնողներին
- Վարժվեք ինքուրույն
- Վարժվեք ընտանիքի և ընկերների հետ և հաշվի առեք նրանց կարծիքը
- Պատկերացրեք, թե ինչպես պետք է լինի
- Կատարելագործեք ձեր լեզվի իմացությունը՝ պատրաստվելով IELTS-ին
Ամաչո՞ւմ և անհանգստանում եք անգլերենով խոսելիս։ Մի անհանգստացեք․ դուք միայնակ չեք: Մարդկանց մեծամասնությունը նյարդայնանում է, երբ պետք է խոսի երկրորդ լեզվով, հատկապես IELTS Բանավոր թեստի ժամանակ։ Լավ լուրն այն է, որ դուք հեշտությամբ կարող եք հաղթահարել այդ զգացմունքները մի քանի փորձված եւ թեստված մեթոդներով:
Սկսեք պատրաստվել IELTS-ին IELTS Ready-ով
IELTS Բանավոր թեստին պատրաստվելիս՝ ամաչկոտությունը հաղթահարելու և ավելի հանգիստ զգալու հինգ տարբեր եղանակ։
Ինչպե՞ս հաղթահարել ամաչկոտությունը IELTS խոսելիս։
1. Ուշադիր լսեք և հետևեք Բանավոր թեստը մյուս հանձնողներին
Հռետորական հմտությունները բարելավելու եւ վստահությունը բարձրացնելու լավագույն միջոցներից մեկը հռետորներին դիտելն է։
Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են մասնագետները արտասանում իրենց խոսքը եւ ուշադիր լսեք, թե որքան արագ են (կամ դանդաղ) խոսում։ Շատ հռետորներ դադար տալու մեթոդներ են կիրառում, որպեսզի ունկնդիրներին ժամանակ տրամադրեն, որպեսզի մշակեն ասվածը, նախքան կշարունակեն իրենց հաջորդ միտքը։
Հաղորդակցությունը միայն բառերի մասին չէ․ այն նաև վերաբերում է մարմնի լեզվին և ժեստերին: Ուստի ուշադրություն դարձրեք, թե ինչպես են շարժվում և օգտագործում բեմը խոսնակները։
Խոսնակներին գործողության մեջ դիտելու հիանալի վայր է TED-ի կայքը : Կարող եք նաև ստուգել, թե արդյոք ձեր մոտ կան կենդանի TED կամ TEDx ելույթներ՝ ավելի խորը փորձի համար:
2. Վարժվեք ինքուրույն
Վարժվեք միայնակ և կիրառեք որոշ հնարքներ, որոնք սովորել եք այլ խոսնակների դիտելուց: Կարող եք փորձարկել տարբեր եղանակներ, որպեսզի ներառեք տեխնիկաներ և տեսնեք, թե որ մեկն է լավագույնը ձեզ և ձեր IELTS ներկայացման համար:
Կենտրոնացեք ձեր խոսքի արագության վրա։ Դուք կարող եք շտապել արտահայտել ձեր միտքը, սակայն արագ խոսքն ազդում է այն բանի վրա, թե որքան հեշտ քննավարը կհասկանա ձեզ։
Մի՜ մոռացեք մի քանի անգամ դադար տալ։ Դադարներին հարմարվելու համար ժամանակ է պահանջվում, բայց բավարար պրակտիկայի դեպքում դուք կնկատեք, որ դադարը նաև կնվազեցնի ավելորդ բառերի օգտագործումը, ինչպես օրինակ' «ըմմ» և «ինչպես» բառերը: Ուստի ձեր խոսքը ավելի փայլուն ու վստահ կհնչի, և IELTS քննավարը ձեզ ավելի հեշտ կհասկանա։
Դուք կարող եք նաև ձայնագրել ինքներդ ձեզ և վերարտադրել ձայնագրությունը, որպեսզի տեսնեք, թե ինչպես եք լսվում և թե արդյոք տեխնիկան ունի ցանկալի արդյունք: Լավ միտք է մի քանի անգամ ձայնագրել, որպեսզի տեսնեք, թե ինչպես եք կատարելագործվում, և վերահսկեք ձեր առաջընթացը:
3. Վարժվեք ընտանիքի և ընկերների հետ և հաշվի առեք նրանց կարծիքը
Անգլերենով խոսելու միտքը դարձյալ ձեզ սարսափեցնո՞ւմ է։ Ձեր անգլիախոս ընտանիքի և ընկերների հետ պարապելը ձեր վստահությունը ամրապնդելու հիանալի միջոց է: Խնդրեք նրանց նշումներ անել ձեր խոսելու ընթացքում, որպեսզի նրանք կարողանան ձեզ կառուցողական արձագանքներ և խորհուրդներ տալ այն բացերի վերաբերյալ, որոնք բարելավման կարիք ունեն։
Եթե զգում եք, որ ձեզ ավելի կանոնավոր, շարունակական արձագանք է պահանջվում, ապա ինչո՞ւ չմիանալ այնպիսի խոսնակների ակումբին, ինչպիսինն է Toastmasters International ։ Պարբերաբար ելույթներ ունենալը կօգնի հաղթահարել ամաչկոտությունը, երբ խոսում եք անգլերեն: Դուք շրջապատված կլինեք նույն մտածելակերպով և ձգտում ունեցող մարդկանցով, ովքեր նույն ցանկությունն ունեն դառնալու վստահ խոսնակներ։ Սա կօգնի շատ ավելի արագ հասնել ձեր նպատակին:
Ավելին, դուք կկարողանաք սովորել ակումբի ավելի փորձառու անդամներից, ովքեր կկարողանան տալ իրենց անձնական խորհուրդները, թե ինչպես խուսափել ամաչկոտությունից, երբ խոսում եք անգլերեն:
4. Պատկերացրեք, թե ինչպես պետք է լինի
Նախքան լեզվի թեստին անցնելը, հատկապես IELTS-ի նման բարձր մակարդակի թեստը, դուք մտքում կարող եք նախատեսել, թե ինչը կարող է սխալ գնալ։ Դրա փոխարեն, մտածեք, թե ինչը կարող է ճիշտ ընթանալ։
Բացասական ինքնագնահատականը հաղթահարելու միջոցը դրական վիզուալիզացիան է: Փակեք աչքերը և պատկերացրեք, թե ինչպես ես վարժ խոսում Քննավարի հետ։ Պատկերացրեք, թե ինչ ես զգում, երբ զրուցում եք, և ինչպես է քննավարը ժպտում։
Վիզուալիզացիաների հետ մեկտեղ գրի առնելը կամ ինքներդ ձեզ դրական հաստատումներ ասելը կարող է օգնել պայքարելու բացասական մտքերի դեմ: Ահա մի քանի հաստատումներ, որոնք կարող եք օգտագործել.
- «Ես հզոր, անվախ և վստահ խոսնակ եմ»։
- «Անգլերեն խոսելը ինձ լցնում է էներգիայով»։
- «Իմ խոսքերը դրական են ազդում մարդկանց վրա»։
- «Ես հանգիստ եմ ու չեմ լարվում»։
Մինչ խոսում ես, վստահ կեցվածք ունեցիր: Նստիր ուղիղ, ուսերդ ետ եւ գլուխդ բարձր պահիր: Լավ կեցվածք պահպանելը ձեզ ավելի վստահ տեսք և զգացողություն է հաղորդում։ Որպեսզի տեսնեք, թե ինչպես կարող է կեցվածքը եւ մարմնի լեզուն ազդել խոսքի վրա, ուշադրություն դարձրեք Վինի համեմատական տեսանյութին :
Մի մոռացեք․ Քննավարը ուզում է լսել ձեր ասելիքները։ Այս մասին ինքներդ ձեզ հիշեցնելը կօգնի հաղթահարել ամաչկոտության զգացումը։
5. Կատարելագործեք ձեր լեզվի իմացությունը՝ պատրաստվելով IELTS-ին
Եթե դուք արդեն անհանգստացած եք հանրային ելույթ ունենալու մտքից, ապա ձեր լեզվական հմտությունների մեջ անվստահությունը կբարդացնի ամեն բան։
IELTS Բանավոր թեստում գնահատվելու է, թե որքան լավ եք հաղորդում մտքեր և տեղեկատվություն, ինչպես նաև ձեր կարծիքն արտահայտելու և արդարացնելու ունակությունը: Թեստի Բանավոր բաժնին նախապատրաստվելու համար անհրաժեշտ է կառուցել այդ հմտությունները, խորացնել անգլերենի իմացությունը, ընդլայնել ձեր բառապաշարը և կատարելագործել ձեր քերականությունը: Թիրախային ռեսուրսներով մանրակրկիտ նախապատրաստվելը կօգնի ինքնարտահայտմանը և ձեր ասելիքների ճիշտ հաղորդմանը։
Ինչպես կարող եք ձեր լեզվի հմտությունների հանդեպ վստահություն ներշնչել IELTS-ի ընթացքում
Այս հինգ խորհուրդները կօգնեն հաղթահարել ամաչկոտությունը IELTS Բանավոր թեստի ժամանակ, և կբարձրացնեն ձեր վստահությունը նաև առօրյա զրույցներում։ Դուք կնկատեք, որ ուրիշների հետ ձեր շփումն ավելի պարզ է, երբ կարողանաք հստակ և վստահ շփվել: Երբ դուք IELTS բարձր գնահատական ստանաք, դուք շատ ավելի վստահ կզգաք՝ անգլերենով ներկայացումներ անելիս և հաղորդակցվելիս։