By IELTS Expert

03. Apr 2025. - 15:22

Common Mistakes in IELTS, blog image

Այս հոդվածում կարող եք իմանալ այն ամենատարածված սխալների մասին, որոնք անում են քննություն հանձնողները և որոնք ազդում են նրանց IELTS-ի գնահատականի վրա, ինչպես նաև այն մասին, թե ինչպես խուսափել դրանցից։

Յուրաքանչյուր սովորող ունի տարբեր ուժեղ և թույլ կողմեր, երբ խոսքը վերաբերում է իր անգլերենի հմտություններին։ Սակայն IELTS-ում կան որոշ սխալներ, որոնք շատ թեստ հանձնողներ անում են։ Երբ պատրաստվում եք թեստին, լավ գաղափար է փորձել և զարգացնել իրազեկությունն IELTS-ում այս տարածված սխալների մասին, որպեսզի օգնի Ձեզ խուսափել դրանցից և հասնել հնարավոր ամենաբարձր խմբի միավորին: 

Այսպիսով, եկեք դիտարկենք IELTS-ի որոշ տարածված սխալների համառոտ նկարագրությունը, որոնք թույլ են տալիս թեստ հանձնողները, որպեսզի օգնենք Ձեզ խուսափել դրանցից թեստը հանձնելիս: 

Իմացեք ավելին IELTS-ի մասին և ներբեռնեք IELTS-ի հաջողության արագ ուղեցույցը 

Անգլերենի առաջադեմ սովորողների տարածված սխալներն IELTS-ում

Եթե տիրապետում եք անգլերենին, ապա կարող եք վստահ լինել IELTS թեստ հանձնելիս: Բայց նույնիսկ անգլերեն գերազանց իմացող սովորողները կարող են սխալներ անել, եթե նրանք նյարդայնացած կամ հոգնած են։ Ահա մի քանի տարածված սխալներ IELTS-ում, որ որոշ առաջադեմ անգլերեն սովորողներ անում են.

1. Բարդ գրությունը

Ավելի բարձր խմբի գնահատականի համար անհրաժեշտ է ցույց տալ, որ կարող եք օգտագործել տարբեր քերականական կառուցվածքներ և բառապաշարի լայն շրջանակ: Երկար, բարդ նախադասությունները չափազանց շատ ածականներով IELTS-ի տարածված սխալներից են շատ անգլերեն սովորողների մոտ։ Այս տեսակի նախադասությունները կարող են դժվարացնել ձեր գրավորը, և ավելի հեշտացնել քերականական սխալներ թույլ տալը։ 

IELTS-ի քնություն վերցնողները փնտրում են լավ գրված նախադասություններ, որոնք հստակ և ճիշտ են ներկայացնում իմաստը։ Նախքան թեստը, կարդացեք օրինակելի պատասխաններ և ստուգեք, թե ինչպես են գրվում բարդ, բայց պարզ նախադասություններ։ Այնուհետև փորձեք գրել պատասխանները նույն ոճով։

2. Չափից շատ օգտագործվող կամ սխալ գործածություն ունեցող բառակապակցություններ

Խոսակցական թեստում իդիոմատիկ լեզվի, օրինակ՝ ֆիքսված արտահայտությունների օգտագործումը կարող է Ձեզ ավելի հմուտ թվալ և բարելավել խոսակցական Ձեր գնահատականը, սակայն զգույշ եղեք, իդիոմների չափից ավելի օգտագործումը տարածված սխալ է IELTS-ում: Դա ստիպում է Ձեզ անբնական թվալ, և սխալ արտահայտություններ օգտագործելը դիտվում է որպես սխալ: Եթե վստահ չեք իդիոմների օգտագործման հարցում, ավելի լավ է ընդհանրապես չօգտագործեք դրանք։ Դուք դեռ կարող եք բարձր գնահատական ստանալ՝ առանց շատ իդիոմներ օգտագործելու։

3. Խառը պայմանականների սխալ կիրառում

Ձեր գրավորի կամ խոսակցականի մեջ տարբեր քերականական կառուցվածքներ ցույց տալու միջոցներից մեկն այն է, որ օգտագործեք խառը պայմանականներ։ Քանի որ քերականության այս ոլորտը կարող է շփոթեցնել, սխալները տարածված են։ Եթե ցանկանում եք օգտագործել խառը պայմանականներ, համոզվեք, որ գիտեք, թե ինչպես ճիշտ օգտագործել դրանք: Ստուգեք այստեղ ՝ մանրամասն բացատրության համար օրինակներով և վարժություններով։

4. Կենտրոնացման կորուստ

IELTS-ի որոշ տարածված սխալներ իրականում անգլերենի մասին չեն։ Հատուկ լսողության և ընթերցանության բաժիններում լավ արդյունքների համար Դուք կարող եք միայն մի քանի սխալ թույլ տալ, ուստի կենտրոնացումը շատ կարևոր է: Որոշ թեստ հանձնողներ բավականաչափ չեն քնում նախքան թեստի օրը կամ լավ չեն ուտում քննությունից առաջ, ինչը դժվարացնում է ուշադրությունը թեստի ժամանակ։ 

Թեստին պատրաստվելիս մի օր առաջ ինչ-որ վարժություններ արեք, առողջ սնունդ կերեք և լավ քնեք, որպեսզի համոզվեք, որ թեստի համար լավ տեսք ունեք: Լսողական բաժնում նշումներ կատարեք՝ ձայնագրության հետ ակտիվորեն ներգրավվելու և կենտրոնացած մնալու համար: Եթե ուզում եք, կարող եք նույնիսկ գրառումներ անել Ձեր լեզվով։ 

IELTS-ի տարածված սխալները միջինից բարձր մակարդակի սովորողների համար

Եթե Դուք անգլերեն եք սովորում միջինից բարձր մակարդակով, ապա IELTS-ում կան որոշ տարածված սխալներ, որոնց պետք է ուշադրություն դարձնել: Եկեք հայացք նետենք.

1. Կրկնվող քերականական սխալներ

Որոշ քերականական կառուցվածքների հաճախակի սխալ օգտագործումը, օրինակ՝ հոդերի սխալ օգտագործումը, IELTS-ում տարածված սխալ է, որը թույլ են տալիս որոշ թեստ հանձնողներ: Եթե Դուք նպատակ ունեք ստանալ 8 գնահատականը «Գրավոր» բաժնում, ապա պետք է համոզվեք, որ ձեր քերականությունը հնարավորինս ճշգրիտ է: 

Այսպիսով, ստուգեք ձեր տարածված սխալները և փորձեք գրել օրինակի համար բերված պատասխանները նախքան թեստը: Այսպիսով, դուք հնարավորություն կունենաք քննությունից առաջ տարածված սխալները բռնելու և խուսափելու նույն սխալները մի քանի անգամ անելուց:

2. Տարօրինակ համակցություններ

Ճիշտ համակցությունների օգտագործումը նպաստում է, որ Ձեր գրավորն ավելի կատարելագործվի։ Այնուամենայնիվ, համակցությունների ոչ ճշգրիտ օգտագործումը դեռևս տարածված խնդիր է: Օրինակ՝ «to give a distraction» և ոչ թե «to provide a distraction»։ 

Ուստի ինչպե՞ս կարող եք խուսափել IELTS-ի մեջ տարածված այս սխալից։ Զարգացրեք Ձեր իմացությունն ընդհանուր համակցությունների մասին՝ ընդգծելով դրանք IELTS-ի ընթերցանության տեքստերում և ստուգելով բայ-գոյական հնարավոր համակցությունները բառարանում:

3. Գերընդհանրացում

Խոսելու թեստի 3-րդ մասը, քննավարի հետ երկկողմանի քննարկումը, պահանջում է ավելի շատ խոսել 2-րդ մասում քննարկված թեմայի մասին: Հեջավորումը լեզվի օգտակար հմտություն է, սակայն որոշ քնություններ հանձնողներն տարածված սխալ են թույլ տալիս IELTS-ի խոսելու թեստի և սահմանափակ հեջավորում օգտագործել։ Հեջավորման լեզվին բնորոշ որոշ օրինակներ. 

  • Ինչպես երևում է, որ... 
  • Չի բացառվում, որ․․․ 
  • Դա կարող է լինել... 

Այս արտահայտություններն օգտագործվում են, երբ ցանկանում ենք ցույց տալ, որ 100%-ով վստահ չենք, ուստի դրանք շատ օգտակար են, երբ ընդհանրացնում կամ ենթադրություններ եք անում։ Լսեք Խոսելու թեստի մաս 3-ի որոշ օրինակներ և նշեք Ձեր լսած արտահայտությունները:

4. Հոմանիշների իմացության բացակայություն

Կարդալու թեստի և Լսելու թեստի տեքստերը միշտ պարունակում են այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է հարցերին պատասխանելու համար: Այնուամենայնիվ, տեքստը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի տարբեր բառեր (հոմանիշներ) մեկ բանի կամ հասկացության մասին խոսելու համար։ 

IELTS-ի տարածված սխալը մեկական բառ փնտրելն է որպես հոմանիշ: Այնուամենայնիվ, հոմանիշները  լինում են տարբեր ձևերի: Դրանք կարող են լինել մի քանի բառեր կամ նույնիսկ կարճ արտահայտություններ։ Համեմատեք կարդալու թեստի պատասխանները տեքստի հետ՝ օգնելու ընդլայնել Ձեր գիտակցությունն այն մասին, թե ինչպիսին կարող են լինել հոմանիշները։ 

Տարածված սխալները IELTS-ում։ միջին մակարդակի սովորողների տարածված սխալները

Միջին մակարդակի սովորողներն երբեմն կարող են լրացուցիչ նյարդայնանալ թեստից առաջ, սակայն ուշադիր նախապատրաստումը կարող է բարձրացնել նրանց վստահությունը: IELTS-ում սովորական սխալներից խուսափելը կարող է օգնել Ձեզ հասնել լավագույնին թեստում:

1. Անորոշ դիրք և պարբերություն

Գրավոր թեստի 2-րդ առաջադրանքում տարածված և լուրջ սխալ է հստակության բացակայությունը, երբ խոսքը վերաբերում է Ձեր դիրքորոշմանը կամ կարծիքին։ Գրավոր թեստի առաջադրանք 2-ում կարևոր է նախ հստակորեն արտահայտել Ձեր դիրքորոշումը կամ կարծիքն առաջադրանքի թեմայի վերաբերյալ, այնուհետև մանրամասնել։ Տարբեր առաջադրանքներ կան, ուստի համոզվեք, որ ճշգրտորեն հասկանաք, թե ինչ է Ձեզանից պահանջում այդ առաջադրանքը։ Այս մասին ավելին կարող եք կարդալ այստեղ

Սխալների պարբերությունը նույնպես տարածված է։ Հիշեք, որ պետք է մեկ պարբերության մեջ անդրադառնաք միայն մեկ թեմայի։

2. Շատ շուտ կանգ է առնելը Խոսակցական թեստի մաս 2-ում

Խոսակցական թեստի 2-րդ մասում Դուք պետք է խոսեք մեկից երկու րոպե: IELTS-ի խոսելու թեստում տարածված սխալներից մեկը, որը քննություն հանձնողներն անում են այս առաջադրանքի ընթացքում, մեկ րոպե խոսելուց հետո կանգ առնելն է։ Կարևոր է հնարավորինս երկար զարգացնել Ձեր խոսքը, բայց այս համատեքստում շարունակաբար արտահայտվելը կարող է դժվար լինել։

Ինչպես միշտ, շատ պրակտիկան տարբերություն է դնում թեստի Ձեր կատարողականի վրա: Այսպիսով, երբ պատրաստվում եք այս առաջադրանքին, սահմանեք ժամանակաչափ և մարտահրավեր նետեք ինքներդ Ձեզ երկու րոպե շարունակ խոսել ձեր ընտրած թեմայի շուրջ։ Դուք կարող եք խոսել թեմայի մասին անցյալում, ներկայում և ապագայում, և նույնիսկ քննարկել առավելություններն ու թերությունները՝ Ձեր խոսքն երկարացնելու համար:

3. Ընդհանուր իմաստը հասկանալը

Հաճախ այս մակարդակում թեստ հանձնողները սխալներ են թույլ տալիս Լսողական թեստի և Ընթերցանության թեստի բաժիններում ընդհանուր կամ հիմնական գաղափարին առնչվող հարցերով: Հիմնականում դա պայմանավորված է բառապաշարի սահմանափակությամբ, ինչը նաև ազդում է տեքստն արագ կարդալու և հասկանալու ունակության վրա։ Նման դեպքերում դժվար է ժամանակին ավարտել ընթերցանության տեքստը։ 

Ձեր բառապաշարի ձևավորումը կօգնի Ձեզ ավելի արագ հասկանալ, թե ինչ եք կարդացել և հնարավորություն կտա հայացք նետել տեքստին, որպեսզի ավելի արագ հասկանաք էությունը: 

Ինչպես կարող է նախապատրաստվելն օգնել IELTS-ում տարածված սխալների դեպքում

Սխալները սովորելու բնական մասն են և կարող են ցույց տալ, թե ինչի վրա պետք է աշխատեք, որպեսզի Ձեր հմտությունները հասնեն հաջորդ մակարդակին։ Բարելավման արագությունը կախված կլինի նրանից, թե որքան ժամանակ եք ծախսում ուսումնասիրության վրա։ Բայց հիշեք, որ Ձեր ամենատարածված սխալներն այն սխալներն են, որոնց վրա Դուք պետք է առավելագույնս կենտրոնանաք Ձեր IELTS պատրաստվածության մեջ:

Եթե ցանկանում եք ավելին իմանալ այն մասին, թե ինչպես պատրաստվել IELTS-ին, ստուգեք IELTS Ready-ին:

Իմացեք ավելին IELTS-ի մասին և ներբեռնեք IELTS-ի հաջողության հակիրճ ուղեցույցը։