Նախամասնագիտական փորձ
Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի տարածաշրջանային գրասենյակը հայտարարում է մրցույթ փորձնակ մասնագետի /intern/ թափուր աշխատատեղի համար: Աշխատանքի տևողությունը 6 ամիս է: Փորձնակի պարտավորությունն է աջակցել ծրագրի ազգային համակարգողին գրասենյակային և ծրագրի հաղորդակցության հետ կապված հարցերում:
Աշխատանքային պայմանները՝ աշխատանքը վճարովի է (նվազագույն աշխատավարձի չափով), և հավակնորդը պետք է աշխատի իր անձնական օգտագործման դյուրակիր համակարգչի վրա:
Աշխատավարձ
Վայր | Երևան, Հայաստան |
---|---|
Տևողություն | 6 ամիս (օրական 4 ժամ) |
Վերջնաժամկետ | Կիրակի 24. April 2016. |
Ակնարկ
Պահանջվող որակավորում և հմտություններ
Հավակնող թեկնածուն պետք է՝
- լինի վերջին կուրսի ուսանող կամ նախագծի կառավարման, միջազգային հարաբերությունների, հասարական կապերի, արվեստի կառավարման ֆակուլտետի շրջանավարտ:
- նախկինում ներգրավված լինի մշակութային ծրագրերում կամ հետաքրքրված լինի նման ծրագրերով:
- գերազանց տիրապետի հայերենին և անգլերենին:
- կարողանա վարժ հաղորդակցվել թե բանավոր, թե գրավոր:
- կարողանա արդյունավետ լուծել իր առջև դրված խնդիրները և ունենա թե ինքնուրույն, թե թիմային աշխատանքի հմտություններ:
- պատրաստ լինի կատարել գրասենյակային տարբեր բնույթի առաջադրանքներ:
Աշխատանքային պարտականություններ
- Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծրագրի փակ խմբերում ծրագրային նորությունների և նյութերի զետեղում, ընթացիկ լրահոսի թարմացում:
- Ծրագրի գործընկերների հետ ամսական կտրվածքով հեռախոսազրույցների վարում:
- Ծրագրի առաջխաղացման և հաղորդակցության հարցերի աջակցություն:
- Ծրագրի տվյալների բազայի թարմացում և պահպանում:
- Ծրագրի ազգային համակարգողի հետ համաձայնեցված թիմի այլ անդամների աջակցություն:
Ինչ ձեռքբերումներ կունենա փորձնակը փորձաշրջանի ավարտին:
- Վերապատրաստում թիմի ողջ անձնակազմի կողմից:
- Եվրոպական միության ծրագրերում աշխատելու փորձ:
- Վկայական և երաշխավորագիր ծրագրի կողմից:
- Աշխատանքային հանդիպումներ կամ դասընթացներ հաճախելու հնարավորություն:
- Միջազգային կազմակերպությունում աշխատելու փորձ:
- Կապեր նորահայտ մշակութային և ստեղծարար ոլորտներում:
Մենք կապ կհաստատենք միայն առաջին փուլն անցած մասնակիցների հետ:
Աշխատանքի ընդունման մեր քաղաքականությունը ենթադրում է, որ չի կարող տեղի ունենալ որևէ տեսակի խտրականություն`հիմնված տարիքի, հաշմանդամության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, գենդերի, ամուսնական կարգավիճակի, քաղաքական հայացքների, ազգության, կրոնական հայացքների, սեռական կողմնորոշման, նախկինում ունեցած դատվածության, սոցիալ-տնտեսական իրավիճակի, որևէ միավորման անդամակցության և այլնի հիմքի վրա: Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհրաժեշտության դեպքում կապահովվեն բոլոր պայմանները:
Ինչպես դիմել
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը /CV/ և ուղեկցող նամակը /ոչ ավել քան 1 A4 էջ ծավալով/ armenia@culturepartnership.eu հասցեին` նամակի վերնագրի դաշտում նշելով այն պաշտոնը, որին հավակնում են (Intern) և իրենց ազգանունը: Ձեր հարցերը կարող եք հղել armenia@culturepartnership.eu էլեկտրոնային հասցեով: